Ղալիբաֆ․ Իրանի հզոր պաշտպանական ներուժը հիմնված է ժողովրդի հավատքի և կամքի վրա
«Երրորդ պարտադրված պատերազմի» բռնկումից հետո ժողովրդի՝ փողոց դուրս գալու 200-րդ գիշերվա նախօրեին Իրանի խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց հանրության անսասանությունը թշնամու հարձակումների և ճնշումների դիմաց՝ նշելով, որ Իրանի պաշտպանական ներուժը հիմնված է ազգի հավատքի և վճռականության վրա։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով ISNA-ն, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ 200 օր է անցել երրորդ պարտադրված պատերազմի սկզբից։ Նա ընդգծել է, որ թշնամին կարծում էր, թե կարող է ռազմական ագրեսիայի միջոցով կոտրել իրանի ժողովրդի կամքը, սակայն այդ ժամանակահատվածում հանրության շարունակական ներկայությունը տապալեց այդ հաշվարկը։
Ղալիբաֆը հայտարարել է. «Իրանի պաշտպանական հզորության կանգուն ծառը, որն անսասան կանգնած է մարտի դաշտում, արմատավորված է Ձեր՝ ժողովրդի հավատքի և վճռականության մեջ. դուք երկու հարյուր գիշեր անընդմեջ դուրս եք եկել մեր սիրելի հայրենիքի փողոցները»։
Խորհրդարանի նախագահը հավելեց, որ ժողովրդի այս ներկայությունը հենասյուն է ծառայել Իրանի դիվանագիտության համար և կարևոր գործոն է թշնամու՝ երկրում պառակտում մտցնելու և այն թուլացնելու նպատակով հյուսած դավադրությունները տապալելու գործում։
Նա ընդգծեց, որ չնայած պատերազմական ճնշումներին, ինչպես նաև անվտանգային և տնտեսական մարտահրավերներին՝ փողոցներից չհեռանալով՝ ժողովուրդը ցույց տվեց, որ Իրանի և ազգային շահերի հետ իր կապն անխախտ է։