Բուշեհրի հայկական եկեղեցու սեփականության վկայականը տրամադրվել է 50 տարի անց
https://parstoday.ir/hy/news/iran-i249176-Բուշեհրի_հայկական_եկեղեցու_սեփականության_վկայականը_տրամադրվել_է_50_տարի_անց
Իրանի հարավում գտնվող Բուշեհր քաղաքի հայկական եկեղեցու սեփականության հարցը լուծվել է մոտ 50 տարի անց, և սեփականության վկայականը տրամադրվել է Սպահանի և Հարավային Իրանի հայոց թեմի խորհրդի անունով։
(last modified 2026-08-19T13:41:56+00:00 )
Օգոստոս 19, 2026 17:03 Asia/Tehran
  • Բուշեհրի հայկական եկեղեցու սեփականության վկայականը տրամադրվել է 50 տարի անց

Իրանի հարավում գտնվող Բուշեհր քաղաքի հայկական եկեղեցու սեփականության հարցը լուծվել է մոտ 50 տարի անց, և սեփականության վկայականը տրամադրվել է Սպահանի և Հարավային Իրանի հայոց թեմի խորհրդի անունով։

Ըստ Pars Today-ի՝ Բուշեհրի նահանգի դատական ​​մարմինների ղեկավար Մեհդի Մեհրանգիզն ընդգծել է, որ Իրանի Սահմանադրությունը ճանաչում է միաստվածային կրոնների հետևորդների իրավունքները։ Նա նշել է, որ դատական ​​համակարգն ու պետությունը պաշտպանում են կրոնական փոքրամասնությունների սեփականության իրավունքները՝ օրինական փաստաթղթերի առկայության դեպքում։

Մեհրանգիզը հավելել է, որ ԻԻՀ Սահմանադրությունը ճանաչում է միաստվածային կրոնների հետևորդների իրավունքները, և Իսլամական Հանրապետության պաշտոնյաները օրենքի շրջանակներում համերաշխություն են ցուցաբերում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։

354 գրանցման համարն ունեցող և 1143 քառակուսի մետր տարածք զբաղեցնող այս եկեղեցին նախկինում՝ 1974 թվականին, գրանցված էր Իրանի և Հնդկաստանի հայոց թեմի խորհրդի անունով։ Գրանցման տվյալների ուսումնասիրությունից, չափագրումից և տեղանքի քարտեզագրումից հետո 2026 թվականի օգոստոսի 17-ին տրամադրվեց սեփականության իրավունքի նոր վկայական։

Բացի այդ, սեփականության իրավունքի վկայականներ տրամադրվեցին նաև Սպահանի և Հարավային Իրանի հայոց թեմի խորհրդին պատկանող երեք խանութի համար, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 80 քառակուսի մետր։