Ազիզին դիմել է ամերիկացի զինվորականներին. քանի դեռ ուշ չէ, վերադարձեք ձեր երկիր
https://parstoday.ir/hy/news/iran-i250020-Ազիզին_դիմել_է_ամերիկացի_զինվորականներին._քանի_դեռ_ուշ_չէ_վերադարձեք_ձեր_երկիր
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը սոցիալական ցանցերից մեկում հրապարակած գրառմամբ դիմել է ամերիկացիներին՝ կոչ անելով, քանի դեռ ուշ չէ, վերադառնալ իրենց երկիր։
(last modified 2026-09-10T08:22:46+00:00 )
Սեպտեմբեր 10, 2026 11:45 Asia/Tehran
  • Ազիզին դիմել է ամերիկացի զինվորականներին. քանի դեռ ուշ չէ, վերադարձեք ձեր երկիր

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը սոցիալական ցանցերից մեկում հրապարակած գրառմամբ դիմել է ամերիկացիներին՝ կոչ անելով, քանի դեռ ուշ չէ, վերադառնալ իրենց երկիր։

Հղում անելով IRIB-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Էբրահիմ Ազիզին սոցիալական ցանցերից մեկում գրել է. «Իրանի ռազմածովային ուժերի հաղթանակած զինծառայողները ևս մեկ անգամ ձեզ ցույց տվեցին, որ սա հավերժ Պարսից ծոցն է, և  Իրանը՝ դրա նվաճողը,  կառավարում է այն»։

Դիմելով ԱՄՆ-ի  ահաբեկչական բանակի զինծառայողներին, նա հավելել է. «Քանի դեռ ուշ չէ, փախեք՝ փրկելու ձեր մնացած տեխնիկան և անձնակազմին  վերադարձեք ձեր երկիր, գուցե կարողանաք գոնե պաշտպանել ձեր սեփական սահմանները»։