Բացումը կատարվեց 57-րդ շրջանի Իրանի համահայկական խաղերի
Այսօր երեկոյան սեպտեմբերի 9-ին Թեհրանի «Արարատ»մարզավանում բացումը կատարվեց Իրանի Համահայկական խաղերի 57-րդ շրջանի:
Հ.Մ.«Արարատ»Կազմակերպության Մարզական միության նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի Իրանում կազմակերպվում է Համահայկական մարզական խաղեր համախմբելով իրանահայ համայնքի հայահոծ քաղաքների և Թեհրանի հայկական բոլոր միությունների մարզական խմբերին: Այս տարվա խաղերին մասնակցել են շուրջ 350 մարզիկ մարզկուհիներ ,որոնք 9 օրերի ընթացքում մրցելու են տարբեր մարզաձևերում:
Իրանի 57-րդ Համահայկական խաղերին մասնակցել են՝ Հ. Մ. «Սիփան» Մ., Հ. Մ. Մ. «Նայիրի» Մ., Հ. Մ. «Սարդարապատ» Մ., Հայկական Բարեգործական Ընդհանուր Մ., Հ. Համալսարանական Ընդհանուր Մ., Փերիո Կրթասիրաց Միություններն ու Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրը, եւ բնականաբար Հ. Մ. «Արարատ» Կազմակերպության Թաւրիզի, Ուրմիայի եւ Շիրազի մասնաճյուղերը, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» Մ.-ը եւ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպությունը։
Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Համահայկական 57-րդ խաղերի ջահի օրհնության արարողակարգը տեղի է ունեցել շաբաթ, օգոստոսի 22-ին՝ «Արարատ» մարզավանի Սուրբ Խաչ մատուռի շրջափակում։
Կրակը օրհնեց Տ. Արիստակես քհնյ. Շահմիրյանը։ Այնույետ ջահակիր Արամ Մարտիրոսյանը կրակը փոխանցեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչության նախագահ Հենրիկ Խալոյանին, որն այս շրջանի Համահայկական խաղերի նախագահ, վետերան ֆուտբոլիստ Արթին Մինասյանի ընկերակցությամբ այն տեղափոխեց Սուրբ Խաչ մատուռ,որը պահվել է մինչև այսօր խաղերի պաշտոնական բացումը։