ԻՀՊԿ փոխհրամանատար. Հորմուզի նեղուցը գտնվում է իսլամի զինվորների անսասան վերահսկողության տակ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալը, ընդգծելով Իրանի զինված ուժերի լիակատար պատրաստվածությունը, ասել է. «Իսլամի զինվորները անսասան և հզոր կերպով վերահսկում են Հորմուզի նեղուցը, որը համաշխարհային տնտեսության կենսական ջրային ուղիներից մեկն է, և այս միտումը կշարունակվի»։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդելէ, որ գեներալ-մայոր Մոստաֆա Իզադին երեքշաբթի օրը իր ելույթում, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կարողություններին և պատրաստվածությանը, նշել է. «Իրանի զինված ուժերը ամբողջ ուժով կատարում են իրենց պարտականություններն ու գործողությունները առաքելության տարբեր բաժիններում, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում, Իրանի Իսլամական Հանրապետության բանակում և ոստիկանության ուժերում»։
Նա շարունակել է. «Իսլամի զինվորները լիովին պատրաստ վիճակում ներկա են կղզիներում ու Իրանի տարբեր հարավային շրջաններում, և շարունակում են ամբողջ ուժով կատարել իրենց առաքելությունները»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատարը նաև անդրադարձել է թշնամու ծովային շրջափակման դեմ ձեռնարկված միջոցառումներին, ասելով. «Այս համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում, որոնցից մի քանիսն արդեն իրականացվել են»։ Նա հավելել է. «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի կողմից թշնամու մարտական նավերի վրա հրթիռային հարձակումը այդ միջոցառումներից մեկն էր, որի մասին մյուս կողմը խոստովանել է»։