Reuters․ Իրանի կարողությունների վերաբերյալ Թրամփի հաշվարկները սխալ դուրս եկան
https://parstoday.ir/hy/news/world-i250058-reuters_Իրանի_կարողությունների_վերաբերյալ_Թրամփի_հաշվարկները_սխալ_դուրս_եկան
Reuters գործակալությունը գրել է, որ երբ Դոնալդ Թրամփը նախընտրական պայքարում էր նախագահական ընտրություններում երկրորդ անգամ հաղթելու համար, խոստանում էր լինել «խաղաղության նախագահ» և դադարեցնել այլ երկրների հետ պատերազմները, ոչ թե սկսել դրանք։
(last modified 2026-09-11T08:16:53+00:00 )
Սեպտեմբեր 11, 2026 11:40 Asia/Tehran
  • Reuters․ Իրանի կարողությունների վերաբերյալ Թրամփի հաշվարկները սխալ դուրս եկան

Reuters գործակալությունը գրել է, որ երբ Դոնալդ Թրամփը նախընտրական պայքարում էր նախագահական ընտրություններում երկրորդ անգամ հաղթելու համար, խոստանում էր լինել «խաղաղության նախագահ» և դադարեցնել այլ երկրների հետ պատերազմները, ոչ թե սկսել դրանք։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Reuters-ը գրել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից քառորդ դար անց, որոնք ԱՄՆ-ի կողմից «ահաբեկչության դեմ պատերազմի» մեկնարկի պատճառ դարձան, Թրամփը ներքաշվել է իր իսկ նախաձեռնած ոչ  հակամարտության մեջ, որը, վերլուծաբանների համոզմամբ, կարող է վերածվել  «հավերժական պատերազմի»։

Reuters-ը նշում է, որ սեպտեմբերի 11-ի տարելիցին ընդառաջ Իրանի դեմ Թրամփի պատերազմն արտաքին քաղաքականության շրջանակներում համեմատվում է Աֆղանստանում և Իրաքում երկարատև հակամարտությունների հետ։ Միաժամանակ հարցեր են առաջանում, թե արդյոք ԱՄՆ-ը կրկին դասեր չի քաղում նախորդ պատերազմներից։

Գործակալությունն ընդգծում է, որ 6 ամիս տևած պատերազմից հետո ԱՄՆ-ը հայտնվել է մաշեցնող պայքարի մեջ՝ միաժամանակ փորձելով ուժեղացնել տնտեսական ճնշումն Իրանի նկատմամբ։

Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ այս հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի նաև նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո, երբ պատերազմին դեմ քվեարկող ընտրողները կարող են սպառնալ Կոնգրեսի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու Հանրապետական կուսակցության հնարավորություններին։

Reuters-ը գրել է, որ Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման խափանումները բարձրացրել են բենզինի գները ԱՄՆ-ում, նվազեցրել նախագահի վարկանիշը և թուլացրել Վաշինգտոնի միջազգային դիրքերը՝ այսինքն՝ հանգեցրել են նույն հետևանքներին, որոնք նկատվել էին նաև Իրաքի և Աֆղանստանի պատերազմներից հետո։

Զեկույցի վերջում նշվում է, որ վերլուծաբանների համոզմամբ՝ ինչպես Բուշի վարչակազմը թերագնահատեց Իրաքում և Աֆղանստանում ապստամբությունների ծավալն ու դիմադրությունը, այնպես էլ Թրամփն ու նրա օգնականները սխալվել են՝ գնահատելով Իրանի դիմադրողականությունն ու աշխարհում էներգիայի մեկ հինգերորդի փոխադրմանը խոչընդոտելու նրա կարողությունը։