Իրանը համոզված չէ, որ TRIPP նախագիծն ուղղված չէ իր դեմ. Փույա Հոսեյնի
https://parstoday.ir/hy/news/armenia-i250012-Իրանը_համոզված_չէ_որ_tripp_նախագիծն_ուղղված_չէ_իր_դեմ._Փույա_Հոսեյնի
Իրանը համոզված չէ, որ TRIPP նախագիծը ուղղված չէ իր դեմ։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսեյնին։
(last modified 2026-09-09T16:19:45+00:00 )
Սեպտեմբեր 09, 2026 19:44 Asia/Tehran
  • Իրանը համոզված չէ, որ TRIPP նախագիծն ուղղված չէ իր դեմ. Փույա Հոսեյնի

Իրանը համոզված չէ, որ TRIPP նախագիծը ուղղված չէ իր դեմ։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսեյնին։

Նրա խոսքով՝ որքան էլ Հայաստանը փորձի վստահեցնել Իրանին, որ նախագիծը չի սպառնում իր շահերին, համաձայնագրի մանրամասների ի հայտ գալուց հետո Թեհրանի համար նոր և ավելի խոր մտահոգություններ են առաջացել։

«Ինչքան էլ Իրանը փորձի Հայաստանին որպես բարեկամ և հարևան երկի վստահել, և այդպես է` Հայաստանը միշտ Իրանի համար վստահելի գործընկեր է եղել։ Բայց այդ համաձայնագիրն ունի երեք կողմ։ Մյուս կողմերին Իրանը չի վստահում, հենց հիմա Իրանը մի կողմի հետ կոնկրետ պատերազմի մեջ է»։

Հոսեյնիի գնահատմամբ՝ Իրանի համար խնդիրը տարածաշրջանում ԱՄՆ-ի հնարավոր ներկայությունն ու ազդեցությունն է։

«Բազմաթիվ անգամ հենց Միացյալ Նահանգների հետ փորձել է Իրանը բանակցություններ վարել, և ԱՄՆ–ն ձախողել է այն։ Վստահելի չէ Իրանի համար Միացյալ Նահանգների գործելաոճը, քաղաքականությունը»,–ասում է նա։

Պնդում է, որ ԱՄՆ-ն տարբեր երկրներում սկզբում տնտեսական և «փափուկ ուժի» գործիքներով է ներկայություն ապահովում, իսկ հետագայում այդ ազդեցությունը վերածվում է անվտանգային և ռազմական ներկայության։

«Իրենք շատ բարիդրացիական ձեռագրերով են մտնում, շատ փափուկ ուժով են մտնում բոլոր երկրներ, հետո տնտեսական ներդրումներն են գալիս, հետո անվտանգային հարցերը, հետո գալիս է ռազմական ներկայությունն այնտեղ և ամեն ինչի մեջ խառնվում են»։

Հոսեյնիի խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի առճակատման պայմաններում Թեհրանը մտավախություն ունի, որ հարևան երկրների հնարավորությունները կարող են օգտագործվել իր դեմ։

«Հենց հիմա Միացյալ Նահանգները Իրանի դեմ տնտեսական պատերազմ է հայտարարել և փորձում է Իրանի շուրջ գտնվող բոլոր երկրները, Իրանի բոլոր հարևանների տարածքներն օգտագործել, որպեսզի վերահսկողություն ունենալ կամ կարողանալ ճնշել Իրանին»։

Նրա գնահատմամբ՝ այդ պատճառով Իրանը կարող է փորձել կանխել իր շուրջ ձևավորվող տնտեսական և անվտանգային հնարավոր ճնշումը։

«Ես կարծում եմ՝ հենց հիմա էլ ճնշում է գործադրում ոչ միայն Հայաստանի, այլ բոլոր հարևան երկրների վրա, որպեսզի Իրանի դեմ գործողություններ իրականացնեն և սահմանափակեն Իրանի տնտեսական հնարավորությունները, տնտեսական հարաբերությունները այլ երկրների հետ»,–ասում է նա։

Ընդգծում է` իրենք Միացյալ Նահանգների հետ խնդիր ունեն, ոչ թե Հայաստանի։ Եթե Միացյալ Նահանգների ներկայությունն ապահովվի Իրանի սահմանների մոտակայքում, շատ անվտանգային և այլ խնդիրներ առաջ կգան այս տարածաշրջանում։