Լավրովը ժամանել է Բաքու
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, հանդիպման մասնակիցները կքննարկեն կազմակերպության հետագա զարգացումը և մտքեր կփոխանակեն միջազգային ու տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ։
Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցությունը բազմակողմ ֆորում է, որը ստեղծվել է Ասիայում վստահության ամրապնդման, համագործակցության զարգացման և առանցքային խնդիրների համատեղ լուծման նպատակով։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մեկնել է Բաքու, որտեղ չորեքշաբթի օրը ելույթ կունենա «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովի» (ԱՓՎՄԽ) գագաթնաժողովին։
Կազմակերպության մեջ մտնում է 28 պետություն, դրանց թվում՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Իսրայելը, Թուրքիան, Ղազախստանը և Ուզբեկստանը։ Մի շարք այլ երկրներ, ներառյալ՝ ԱՄՆ-ը, Ուկրաինան, Բելառուսը և Սաուդյան Արաբիան, ունեն դիտորդի կարգավիճակ։ Միջազգային դիտորդ կազմակերպությունների թվում են ՄԱԿ-ը, Արաբական պետությունների լիգան և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ):