Ընդգծվել է Իրանի զբոսաշրջության զարգացման գործում Հայաստանի ներուժը
https://parstoday.ir/hy/news/iran-i251280-Ընդգծվել_է_Իրանի_զբոսաշրջության_զարգացման_գործում_Հայաստանի_ներուժը
Իրանն ու Հայաստանը, ունենալով ցամաքային սահման, պատմամշակութային կապեր և աշխարհագրական մերձավորություն, զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման զգալի ներուժ ունեն։ Փորձագետների կարծիքով՝ այդ ներուժն իրացնելու համար անհրաժեշտ է շարունակական և նպատակային ծրագրավորում։
(last modified 2026-10-14T07:20:07+00:00 )
Հոկտեմբեր 14, 2026 10:49 Asia/Tehran
  • Ընդգծվել է Իրանի զբոսաշրջության զարգացման գործում Հայաստանի ներուժը

Իրանն ու Հայաստանը, ունենալով ցամաքային սահման, պատմամշակութային կապեր և աշխարհագրական մերձավորություն, զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման զգալի ներուժ ունեն։ Փորձագետների կարծիքով՝ այդ ներուժն իրացնելու համար անհրաժեշտ է շարունակական և նպատակային ծրագրավորում։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ IRNA-ում հրապարակված հոդվածում, ընդգծելով Իրանի արտաքին զբոսաշրջության քաղաքականությունը վերանայելու անհրաժեշտության հեղինակը նշել է, որ Հայաստանն ու Կովկասի տարածաշրջանը օտարերկրյա զբոսաշրջիկներ ներգրավելու հեռանկարային շուկաներ են։
Հոդվածում նշվում է, որ երկու երկրների պատմամշակութային ընդհանրությունները և Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող պատմական արժեքավոր հուշարձանները, այդ թվում՝ Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված եկեղեցիները, կարող են նպաստել զբոսաշրջիկների այցելությունների աճին։