Հորմուզի նեղուցում անհաջողությունից հետո ԱՄՆ-ի բանակը հայտնվել է ծանր վիճակում
Հոկտեմբեր 12, 2026 09:32 Asia/Tehran
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բացելու՝ ԱՄՆ-ի նավատորմի անհաջողությունը Թրամփին ստիպել է դիմել մաքսանենգության։ Նրա խոսքով՝ սա ԱՄՆ-ի բանակի պատմության մեջ աննախադեպ պարտություն է։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRIB-ը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային սոցցանցերից մեկի իր էջում գրել է.
«Թրամփը, որը տրվելով Նեթանյահուի խաբեությանը՝ Իրանը գրավելու պատրանքով սկսեց մարդկության պատմության ամենահիմար պատերազմներից մեկը, Հորմուզի նեղուցը բացելու՝ ԱՄՆ-ի նավատորմի անհաջողությունից հետո, դիմել է մաքսանենգության։ ԱՄՆ-ի բանակը մինչ այժմ երբեք նման թշվառ վիճակում չէր հայտնվել»։