Համաշխարհային շուկայում նավթի գների աճը շարունակվում է
Հանգստյան օրերին Օմանի և Հորմուզի նեղուցի մերձակայքում երկու լցանավի հետ տեղի ունեցած միջադեպը մեծացրել է համաշխարհային շուկայում մտահոգությունները և հանգեցրել նավթի գների աճի։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը, Արևմտյան Ասիայում լարվածության սրման, Եմենի զինված ուժերի՝ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հարձակումների ակտիվացման, ինչպես նաև հանգստյան օրերին Օմանի և Հորմուզի նեղուցի մերձակայքում երկու լցանավի հետ տեղի ունեցած միջադեպի ֆոնին, հոկտեմբերի 12-ի նավթի գները շարունակել են աճել։ Այս իրադարձությունները մտահոգություններ են առաջացրել տարածաշրջանից նավթի մատակարարումների վերաբերյալ։
Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինն աճել է 76 ցենտով՝ 0,73 տոկոսով, և հասել մեկ բարելի դիմաց 105,48 դոլարի։ ԱՄՆ-ի West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի գինն էլ բարձրացել է 59 ցենտով՝ 0,64 տոկոսով, և կազմել մեկ բարելի դիմաց 92,44 դոլար։