Իրանը Հայաստանի միջոցով միջազգային առաքումների այլընտրանքային երթուղի է գործարկում
Թռիչքների սահմանափակումների պայմաններում միջազգային առաքումների անխափան իրականացումն ապահովելու նպատակով Իրանը Հայաստանի տարածքով այլընտրանքային երթուղի է ստեղծել, և առաջին փոստային խմբաքանակն արդեն ուղարկվել է այդ ճանապարհով։
Ըստ Pars Today-ի՝ Իրանի ազգային փոստային ընկերության գլխավոր տնօրեն Մոհամադ Ահմադին հայտնել է, որ Թուրքիայի, Պակիստանի և Հայաստանի հետ բանակցություններից հետո ընկերությունը նախորդ շաբաթ գործարկել է Հայաստանի միջոցով բեռների փոխադրման վերաբերյալ պայմանավորվածությունը։
Ահմադին նշել է, որ նոր երթուղին, որը համատեղում է ցամաքային և օդային փոխադրումները, հնարավորություն է տալիս շարունակել բեռների առաքումը դեպի միջազգային ուղղություններ։
Նա ընդգծել է, որ այս երթուղու գործարկումն ամրապնդում է Իրանի և Հայաստանի միջև տրանսպորտային ոլորտում համագործակցության ներուժը։