Փեզեշքիան․ Իրանը գլուխ չի խոնարհի ճնշումների առաջ
Իրանի նախագահը, ընդգծելով ճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը, կարևորել է ներքին կարողությունների ամրապնդումը, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը և երկրի գիտական ու արտադրական ոլորտներում առկա հետամնացության հաղթահարումը։ Այս մոտեցումը հիմնված է ազգային անկախության, գիտական առաջընթացի և Իրանի տնտեսական ներուժի մեծացման փոխկապակցվածության վրա։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Մասուդ Փեզեշքիանը շաբաթ օրը Քարաջում՝ գյուղատնտեսական տարվա մեկնարկի արարողության ժամանակ, հայտարարել է, որ չպետք է գլուխ խոնարհել ճնշումների առաջ։ Նրա խոսքով՝ արժանապատվության և առաջընթացի ուղին բռնելու համար անհրաժեշտ է պատշաճ կերպով օգտագործել երկրի գիտական ներուժն ու մտավորականների կարողությունները։
Անդրադառնալով արհեստական բանականության նման ոլորտներում իրանցի մասնագետների կարողություններին՝ նա անհրաժեշտ է համարել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, համաշխարհային հաջողված փորձի ընդօրինակումը և համալսարանների ու արդյունաբերության միջև կապերի ամրապնդումը։