Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Գորիսում
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Գորիսում` քննարկելու «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի անցկացման հարցերը։ Այս մասին հայտնում ՀՀ ՏԿԵ նախարարությունը։
«2026 թվականի հոկտեմբերի 8-ին Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչների տեխնիկական հանդիպումը՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի անցկացման հարցերին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, ինչպես նաև մտքեր փոխանակել այդ ուղղությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել համապատասխան կառույցների միջև աշխատանքների համակարգմանը, ինչպես նաև դրանց առաջընթացն ապահովելու համար անհրաժեշտ հետագա քայլերին։