Փեզեշքիան․ տարածաշրջանային դիվանագիտությունը պետք է հանգեցնի գործնական համագործակցության
Հոկտեմբեր 10, 2026 10:20 Asia/Tehran
Իրանի նախագահն ընդգծել է տարածաշրջանային դիվանագիտության ամրապնդման անհրաժեշտությունը՝ կոչ անելով օգտագործել տարածաշրջանային երկխոսության հնարավորությունները ճգնաժամերը կառավարելու և լարվածության սրումը կանխելու համար։
Վկայակոչելով IRIB-ը, Pars Today-ը՝ հաղորդում է, որ Մասուդ Փեզեշքիանը ուրբաթ երեկոյան սոցիալական ցանցերի մեկի իր էջում գրել է․ «Տարածաշրջանային դիվանագիտությունը չպետք է սահմանափակվի միայն հանդիպումների անցկացմամբ, այլ պետք է դառնա ճգնաժամերի կառավարման, երկխոսության շարունակման, լարվածության սրման կանխման և գործնական համագործակցության առաջմղման իրական գործիք»։