Արաղչի․ Ագրեսորները չպետք է խուսափեն բնապահպանական հանցագործությունների համար պատասխանատվությունից
https://parstoday.ir/hy/news/iran-i251170-Արաղչի_Ագրեսորները_չպետք_է_խուսափեն_բնապահպանական_հանցագործությունների_համար_պատասխանատվությունից
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդգծել է պատերազմների ընթացքում շրջակա միջավայրի ոչնչացման հարցում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ ագրեսորները խուսափեն իրենց հանցավոր գործողությունների համար պատասխանատվությունից։
(last modified 2026-10-11T12:11:05+00:00 )
Հոկտեմբեր 11, 2026 15:39 Asia/Tehran
  • Արաղչի․ Ագրեսորները չպետք է խուսափեն բնապահպանական հանցագործությունների համար պատասխանատվությունից

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդգծել է պատերազմների ընթացքում շրջակա միջավայրի ոչնչացման հարցում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ ագրեսորները խուսափեն իրենց հանցավոր գործողությունների համար պատասխանատվությունից։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Արաղչին կիրակի օրը «Էկոցիդ․ լուռ պատերազմական հանցագործություն» խորագրով միջազգային համաժողովում հայտարարել է, որ միջազգային իրավունքը չպետք է անտարբեր մնա պատերազմի պայմաններում շրջակա միջավայրի ոչնչացման եւ մարդու իրավունքների խախտումների նկատմամբ։ Նրա խոսքով՝ վնասների անկախ փաստագրումը, հարձակումների երկարաժամկետ հետեւանքների գիտական գնահատումը, ինչպես նաեւ վնասների փոխհատուցման եւ վերականգնման ապահովումը պետք է լինեն հակամարտություններին միջազգային հանրության արձագանքի անբաժանելի մասը։
Արաղչին ընդգծել է նաեւ միջազգային պատասխանատվության մեխանիզմների ամրապնդման եւ տուժածներին աջակցելու անհրաժեշտությունը։ Նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով համագործակցել գիտական, իրավական, դիվանագիտական եւ տարածաշրջանային ոլորտներում։
Արաղչին նախազգուշացրել է, որ բնության ոչնչացման նկատմամբ լռությունը կարող է վտանգել մարդկային սերունդների ապագան, եւ այդ գործողությունների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց կատարած հանցագործությունների համար։

Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել

Իրանի հարավում գտնվող Ասալույե արդյունաբերական գոտու վառելիքի պահեստարաններին և ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի հարվածները զգալի վնաս են հասցրել շրջակա միջավայրին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ, Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Շինա Անսարին:

«Ասալույեի վառելիքի պահեստարանների և ենթակառուցվածքների վրա հարձակումները մի քանի օրվա ընթացքում հանգեցրել են 1,5 միլիոն տոննա ածխաթթու գազին համարժեք արտանետումների: Այդքան գազ մեկ տարվա ընթացքում կլանում են 66 միլիոն հասուն ծառեր»,-Անսարիի խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը: