Մանրամասներ Կրեմլից. ի՞նչ են քննարկել Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդները
https://parstoday.ir/hy/news/world-i251124-Մանրամասներ_Կրեմլից._ի_նչ_են_քննարկել_Ռուսաստանի_և_ԱՄՆ_ի_առաջնորդները
Կրեմլում հաստատել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը՝ ներկայացնելով որոշ մանրամասներ։
(last modified 2026-10-10T10:18:32+00:00 )
Հոկտեմբեր 10, 2026 13:24 Asia/Tehran
  • Մանրամասներ Կրեմլից. ի՞նչ են քննարկել Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդները

Կրեմլում հաստատել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը՝ ներկայացնելով որոշ մանրամասներ։

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում զգալի ուշադրություն է դարձվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարներին։

Ռուսաստանը հաստատել է պատրաստակամությունը՝ նավթ և նավթամթերք մատակարարել ամերիկյան և համաշխարհային շուկաներ։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրականորեն կանդրադառնան ողջ համաշխարհային տնտեսության վրա։

Երկու  առաջնորդներն անդրադարձել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների։

Պուտինը նշել է Իրանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու անհրաժեշտությունը, և ընդգծել որ  իրանական ուղղությամբ դիվանագիտության հնարավորությունները սպառված չեն։

Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և համագործակցությունը գերատեսչությունների գծով։

Հիշեցնենք` ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը և Պուտինը պայմանավորվել են Ռուսաստանից դիզելի մատակարարումների շուրջ։ Ռուսական կողմը պատրաստ է անմիջապես ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարել 300 հազար տոննա դիզելային վառելիք, ևս 500 հազար տոննա՝ նոյեմբերին, և 1 միլիոն տոննա՝ ավելի ուշ։ ԱՄՆ նախագահը կանխատեսում է, որ դա կօգնի նվազեցնել վառելիքի համաշխարհային գները։