«ԱՊՀ+» ձևաչափն արդեն փաստացի աշխատում է, գագաթնաժողովին մասնակցել է Իրանը. Օվերչուկ
https://parstoday.ir/hy/news/world-i251126-ԱՊՀ_ձևաչափն_արդեն_փաստացի_աշխատում_է_գագաթնաժողովին_մասնակցել_է_Իրանը._Օվերչուկ
ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կայացել է հոկտեմբերի 8-9-ը Թուրքմենստանում։
(last modified 2026-10-10T10:45:22+00:00 )
Հոկտեմբեր 10, 2026 13:48 Asia/Tehran
  • «ԱՊՀ+» ձևաչափն արդեն փաստացի աշխատում է, գագաթնաժողովին մասնակցել է Իրանը. Օվերչուկ

ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կայացել է հոկտեմբերի 8-9-ը Թուրքմենստանում։

«ԱՊՀ+» ձևաչափն արդեն փաստացի գործում է, քանի որ գագաթնաժողովին մասնակցել է Իրանը, ռուսական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Փաստացի ԱՊՀ-ն արդեն վերածվել է ԱՊՀ «պլյուսի»։ Կարելի է այդպես ասել, քանի որ պատմության մեջ առաջին անգամ, որքան հիշում եմ, ԱՊՀ նիստի շրջանակում կա հրավիրված առաջնորդ ՝ Իրանն և դա, իհարկե, լուրջ շարժ է»,-ասել է նա։

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել էր Թուրքմենստանում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին, որտեղ առաջարկել էր ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափը՝ Թեհրանի հետ կազմակերպության համագործակցությունը զարգացնելու համար։