Պուտինը Թրամփին է փոխանցել իրանական կողմի դիրքորոշումը. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համաձայնեցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել իրանական կողմի` հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ տեսլականը:
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինը Թուրքմենստանի գագաթնաժողովի շրջանակում շփումների ընթացքում երկու հանդիպում է ունեցել Փեզեշքիանի հետ, որոնցից մեկի ժամանակ նա Իրանի նախագահին տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հետ սպասվող հեռախոսազրույցի մասին:
«Եվ հետո արդեն Իրանի նախագահի հետ համաձայնեցմամբ Պուտինը Թրամփին է փոխանցել իրանական կողմի տեսլականը», - հայտնել է Պեսկովը:
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան զրուցել են հեռախոսով։