ԱԽ-ն դատապարտել է Սիրիայի դեմ սիոնիստական ռեժիմի հարձակումները
https://parstoday.ir/hy/news/world-i251242-ԱԽ_ն_դատապարտել_է_Սիրիայի_դեմ_սիոնիստական_ռեժիմի_հարձակումները
Pars Today – ՄԱԿ-ի ներկայացուցիչը եւ Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են Սիրիայի դեմ սիոնիստական ռեժիմի հարձակումները։
(last modified 2026-10-13T05:34:46+00:00 )
Հոկտեմբեր 13, 2026 09:03 Asia/Tehran
  • ԱԽ-ն դատապարտել է Սիրիայի դեմ սիոնիստական ռեժիմի հարձակումները

Pars Today – ՄԱԿ-ի ներկայացուցիչը եւ Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են Սիրիայի դեմ սիոնիստական ռեժիմի հարձակումները։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալ Կլաուդիո Կորդոնեն եւ Անվտանգության խորհրդի անդամները Սիրիային նվիրված նիստում դատապարտել են այդ երկրի դեմ Իսրայելի ռեժիմի հարձակումները՝ պահանջելով դադարեցնել ագրեսիան եւ հարգել Դամասկոսի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Սակայն ԱՄՆ-ը, աջակցելով սիոնիստական ռեժիմին, սահմանափակվել է Դամասկոսի եւ Թել Ավիվի միջեւ երկխոսության կոչով։

Երկուշաբթի երեկոյան՝ Նյու Յորքի ժամանակով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արեւելքին եւ Սիրիային նվիրված նիստի ընթացքում Ռուսաստանի եւ Չինաստանի ներկայացուցիչները պահանջել են, որ Իսրայելի ռեժիմը դուրս գա օկուպացված տարածքներից։ Բրիտանիան նույնպես հայտարարել է, որ Գոլանի բարձունքները Սիրիայի մաս են կազմում։ Իսկ ԱՄՆ-ի ներկայացուցիչը, առանց անդրադառնալու Թել Ավիվի հարձակումներին, կոչ է արել երկխոսություն վարել։