Պաշտոնից ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղեկալը
https://parstoday.ir/hy/news/armenia-i251210-Պաշտոնից_ազատվել_է_Հատուկ_բանակային_կորպուսի_հրամանատարի_տեղեկալը
Պաշտոնից ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղեկալ Արծվիկ Գրիգորյանը։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի համապատասխան հրամանագրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։
(last modified 2026-10-12T09:47:32+00:00 )
Հոկտեմբեր 12, 2026 13:10 Asia/Tehran
  • Պաշտոնից ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղեկալը

Պաշտոնից ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղեկալ Արծվիկ Գրիգորյանը։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի համապատասխան հրամանագրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Արծվիկ Գրիգորյանին ազատել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,– ասված է փաստաթղթում:

Գնդապետ Արծվիկ Գրիգորյանը Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ էր նշանակվել էր 2025 թվականի հոկտեմբերի 22-ին:

Չի բացառվում, որ այս պաշտոնանկությունը կապված է Շաքիի դեպքի հետ։

Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։

 Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։

Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։

Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։