«Ռոսատոմի» 135 աշխատակիցներ վերադարձել են Իրանի «Բուշեր» ԱԷԿ. Լիխաչով
https://parstoday.ir/hy/news/world-i251208-Ռոսատոմի_135_աշխատակիցներ_վերադարձել_են_Իրանի_Բուշեր_ԱԷԿ._Լիխաչով
Իրանի«Բուշեր» ատոմակայան վերադարձած ռուս մասնագետների թիվը հասել է 135-ի:
(last modified 2026-10-12T08:28:37+00:00 )
Հոկտեմբեր 12, 2026 11:55 Asia/Tehran
  • «Ռոսատոմի» 135 աշխատակիցներ վերադարձել են Իրանի «Բուշեր» ԱԷԿ. Լիխաչով

Իրանի«Բուշեր» ատոմակայան վերադարձած ռուս մասնագետների թիվը հասել է 135-ի:

Այս մասին հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Նրա խոսքով՝ նախօրեին կայան  է ժամանել ևս 9 աշխատակից՝ գործող առաջին էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման համար:

Լիխաչովը հստակեցրել է, որ ռուս մասնագետները ներգրավված են ԱԷԿ-ի բոլոր երեք Էներգաբլոկներում՝ մեկ գործող և երկու կառուցվող: «Ռոսատոմը» շարունակում է ավելացնել անձնակազմի թիվը հարթակում՝ պայմանագրային պարտավորությունների կատարման համար։

Հիշեցնենք, որ «Բուշեր» ատոմակայանը Իրանի առաջին ատոմակայանն է, որը կառուցվել է Ռուսաստանի մասնակցությամբ: Առաջինէներգաբլոկը երկրի էներգահամակարգին միացվել է 2011 թվականին, իսկ 2013-ին արդյունաբերական շահագործման է հանձնվել իրանական կողմին: Ռուսաստանն ու Իրանը նաև իրականացնում են կայանի երկրորդ և երրորդ Էներգաբլոկների կառուցման նախագիծը։ Աշխատանքներն իրականացվում են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում: