Հնարավո՞ր է իրականացնել Իրանի ցամաքային շրջափակումը
Իրանի նկատմամբ ծովային և օդային ճնշում գործադրելու անհաջող փորձերից հետո ԱՄՆ-ը ձգտում է սահմանափակել երկրի ցամաքային հաղորդակցության ուղիները՝ ճնշում գործադրելով հարևան պետությունների վրա։ Այդուհանդերձ, Իրանի աշխարհագրական դիրքը, սահմանային անցակետերի և միջազգային միջանցքների բազմազան ցանցը լուրջ խոչընդոտներ են ստեղծում նման ծրագրի իրականացման համար։
«Համշահրի» թերթի հաղորդմամբ՝ այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանը՝ որպես Հարավային Կովկասում Իրանի լրացուցիչ տարանցիկ ուղիներից մեկը։ Հայաստանի ԱԳՆ տվյալների համաձայն՝ 2025 թվականին Իրանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը կազմել է շուրջ 768 միլիոն դոլար։ Երկու երկրների հարաբերությունների կարևոր ուղղություններից են նաև էներգետիկ համագործակցությունը, այդ թվում՝ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը։
Թեհրանի և Երևանի միջև համագործակցության ընդլայնումն ու տրանսպորտային և տարանցիկ ենթակառուցվածքների զարգացումը կարող են ոչ միայն նպաստել երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանը, այլև օգնել դիվերսիֆիկացնել Իրանի առևտրային ուղիները և նվազեցնել արտաքին ճնշումների նկատմամբ երկրի խոցելիությունը։
Իրանը տարածաշրջանային և միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորություն ունի նաև Թուրքիայի, Իրաքի, Պակիստանի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Ղազախստանի միջոցով։ Հարևան երկրների տնտեսական փոխկախվածությունը և Իրանի հետ առևտրային կապերի կարևորությունը նույնպես կարող են խոչընդոտել Վաշինգտ