Հեմմաթի. Իրանի տնտեսական փլուզման մասին պնդումները պատրանք են
Իրանի կենտրոնական բանկի նախագահն, ընդգծելով երկրի տնտեսական դիմադրողականությունը պատժամիջոցների և արտաքին ճնշումների նկատմամբ, հայտարարեց, որ Իրանի տնտեսական փլուզման մասին պնդումները չեն համապատասխանում տնտեսական իրականությանը։
Ըստ Pars Today-ի, Իրանի կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին չորեքշաբթի օրը Բանգկոկում Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան նիստում հայտարարել է, որ Իրանի տնտեսությունը ցուցաբերել է ուշագրավ դիմադրողականություն՝ չնայած ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից պարտադրված պատերազմին և լայնածավալ պատժամիջոցների կիրառմանը։
Տնտեսական կայունությունը պահպանելու համար Կենտրոնական բանկի կողմից ձեռնարկված միջոցառումներից Հեմմաթին թվարկել է հիմնական ապրանքների և դեղորայքի համար անհրաժեշտ արտարժույթի ապահովումը և գնաճի տեմպը զսպելու ջանքերը, և ընդգծել է դրամավարկային կարգապահության շարունակությունը, տնտեսական քաղաքականության ամրապնդումը և մակրո անհավասարակշռությունների վերացումը։
Նա նաև կոչ է արել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մանրամասն ուսումնասիրել պատերազմի, պատժամիջոցների և միջազգային վճարումների սահմանափակումների ազդեցությունը՝ ասելով, որ այս հաստատությունը պետք է գնահատի արտաքին ճնշումների հետևանքները անդամների տնտեսությունների վրա նույն չափանիշներով, որոնք օգտագործում է ներքին քաղաքականությունը ուսումնասիրելու համար։
Վերջում Իրանի Կենտրոնական բանկի նախագահն ընդգծեց միջազգային համագործակցության, երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի և տնտեսական կայունությունն ամրապնդելու փոխադարձ պատասխանատվության անհրաժեշտությունը։