Իրանի խորհրդարանի փոխնախագահ. ԱՄՆ-ի հետ համերաշխությունը չի երաշխավորում տարածաշրջանային անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/world-i251232-Իրանի_խորհրդարանի_փոխնախագահ._ԱՄՆ_ի_հետ_համերաշխությունը_չի_երաշխավորում_տարածաշրջանային_անվտանգությունը
Զգուշացնելով հետևանքների մասին, Իրանի խորհրդարանի փոխնախագահը շեշտեց որ եթե Իրանի դեմ տարածաշրջանային երկրները համագործակցեն ԱՄՆ-ի հետ, օրինակ իրենց տարածքն ու կառույցները Իրանի վրա հարձակման համար հասանելի դարձնեն, ապա դա չի ​​բարձրացնի իրընց անվտանգությունը, այլ կարող է նրանց ենթարկել նմանատիպ սպառնալիքների։
(last modified 2026-10-12T13:50:52+00:00 )
Հոկտեմբեր 12, 2026 17:19 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի փոխնախագահ. ԱՄՆ-ի հետ համերաշխությունը չի երաշխավորում տարածաշրջանային անվտանգությունը

Զգուշացնելով հետևանքների մասին, Իրանի խորհրդարանի փոխնախագահը շեշտեց որ եթե Իրանի դեմ տարածաշրջանային երկրները համագործակցեն ԱՄՆ-ի հետ, օրինակ իրենց տարածքն ու կառույցները Իրանի վրա հարձակման համար հասանելի դարձնեն, ապա դա չի ​​բարձրացնի իրընց անվտանգությունը, այլ կարող է նրանց ենթարկել նմանատիպ սպառնալիքների։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Ալի Նիքզադը, խոսելով Mehr News գործակալության հետ զույցում, կոչ արեց տարածաշրջանային երկրներին վերանայել իրենց դիրքորոշումը տարածաշրջանային սահմաններից դուրս գտնվող ուժերի առկայության վերաբերյալ և ԱՄՆ-ին ապավինելու փոխարեն ընդլայնել իրենց հարաբերություններն ու համագործակցությունը ԻԻՀ հետ։

Անդրադառնալով Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի դպրոցի վրա ԱՄՆ-ի հարձակմանը՝ նա հայտարարեց, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանի երկրներում տեղակայված ռազմակայանների օգտագործումը խաղաղ բնակիչների վրա հարձակվելու նպատակով, և որ այդ դեպքը կմնա իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։

Նիքզադը նաև մատնանշեց Իրաքում ԱՄՆ-ի ներկայության փորձը՝ ընդգծելով, որ տարածաշրջանի երկրները պետք է դասեր քաղեն օտարերկրյա միջամտության հետևանքներից և թույլ չտան, որ օտարերկրյա ուժերն ազդեցություն ունենան տարածաշրջանի անվտանգության և ապագայի վրա։ Նա հաստատեց, որ Իրանը ցանկանում է անվտանգություն, բարգավաճում և առաջընթաց իր բոլոր հարևանների համար։