Իրանն ու ԵԱՏՄ-ն համաձայնության են եկել առևտրային ապրանքների ցանկի շուրջ
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու արտահանման և ներմուծման ոլորտներում համագործակցությունը ԵԱՏՄ անդամ հետ։ Նա նշել է, որ համատեղ բանակցությունները կարող են նպաստել առևտրային փոխանակումների տեխնիկական խոչընդոտների վերացմանը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ սեյեդ Մոհամմադ Էթաբեքը չորեքշաբթի օրը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է տնտեսական հարաբերությունների զարգացման և ապրանքների փոխադարձ մատակարարումների ապահովման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող ապրանքների ցանկի ձևավորմանը՝ Էթաբեքը նշել է, որ Իրանը, հաշվի առնելով իր հնարավորություններն ու կարիքները, կազմել է առևտրային ապրանքների հստակ ցանկ, և դրանց փոխանակման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն արդեն առկա են։ Նրա խոսքով՝ անմիջական բանակցությունները կարող են նպաստել ավելի սերտ համագործակցությանը և առևտրականների առջև ծառացած տեխնիկական խնդիրների լուծմանը։
Դատապարտելով Իրանի դեմ ԱՄՆ-ի հարձակումները, Սլեպնևն ընդգծել է Եվրասիական տնտեսական միության վճռականությունը՝ շարունակելու և ամրապնդելու հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Նա նաև հայտարարել է, որ միությունը պատրաստ է համակողմանի համագործակցություն ծավալել տնտեսական և առևտրային ոլորտներում։