Իրանի հյուսիսարևմտյան տարանցիկ մայրուղին կշահագործվի առաջիկա մեկ տարվա ընթացքում
https://parstoday.ir/hy/news/world-i251300-Իրանի_հյուսիսարևմտյան_տարանցիկ_մայրուղին_կշահագործվի_առաջիկա_մեկ_տարվա_ընթացքում
Արևմտյան Ատրպատականի նահանգապետը հայտարարել է, որ նահանգի հյուսիսային մասի տարանցիկ մայրուղին ամբողջությամբ շահագործման կհանձնվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհը կարող է ամրապնդել Իրանի առևտրատնտեսական և տարանցիկ կապերը Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ։
(last modified 2026-10-14T13:42:48+00:00 )
Հոկտեմբեր 14, 2026 17:11 Asia/Tehran
  • Իրանի հյուսիսարևմտյան տարանցիկ մայրուղին կշահագործվի առաջիկա մեկ տարվա ընթացքում

Արևմտյան Ատրպատականի նահանգապետը հայտարարել է, որ նահանգի հյուսիսային մասի տարանցիկ մայրուղին ամբողջությամբ շահագործման կհանձնվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհը կարող է ամրապնդել Իրանի առևտրատնտեսական և տարանցիկ կապերը Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Ռեզա Ռահմանիի խոսքով՝ հաշվի առնելով այս ճանապարհային հանգույցի աշխարհաքաղաքական դիրքը՝ այն կապում է Ջուլֆայի ազատ տնտեսական գոտին և Իրանի հյուսիսարևմտյան սահմանային անցակետերը, այդ թվում՝ Բազարգանը, Ռազին, Թամարչինը և Քիլեն, տարածաշրջանային հաղորդակցային ցանցին։
Այս մայրուղին, հեշտացնելով բեռների և ուղևորների տեղաշարժը, կարող է նպաստել Իրանի առևտրային փոխանակումների զարգացմանը Կովկասի երկրների հետ և ամրապնդել երկրի դիրքերը տարածաշրջանային միջանցքներում։ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանային անցակետերին, ինչպես նաև դեպի Ռուսաստան տանող երթուղիներին միանալը ևս մեծացնում է այս ծրագրի նշանակությունը տարածաշրջանային տնտեսական և տարանցիկ համագործակցության ընդլայնման գործում։
Ռահմանիին ընդգծել է, որ ծրագրի իրականացումը շարունակվում է սահմանված ժամանակացույցին համապատասխան, իսկ դրա ավարտը նահանգի ենթակառուցվածքային առաջնահերթություններից է։