Իրանի կողմից ռուբլու ընդունումը Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի հետ առևտրում
Իրանի և Ռուսաստանի առևտրային պալատի անդամը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ Իրանի առևտրում ռուբլու օգտագործումը չի սահմանափակվում միայն Ռուսաստանի հետ առևտրով․ Իրանը կարող է նաև Բելառուսի և Հայաստանի հետ իրականացվող գործարքների վճարումները կատարել ռուբլով։
Քամբիզ Միր Քարիմին նշել է, որ ներկայում տեխնիկական առումով դրամական փոխանցումների և տեղական արժույթներով առևտրային գործարքների իրականացման որևէ խոչընդոտ չկա, և բազմաթիվ առևտրականներ օգտագործում են ռուբլին։ Նրա խոսքով՝ իրանցի արտահանողները նույնպես կարող են արտահանման դիմաց ստացվող եկամուտը ռուբլով ստանալ, այնուհետև փոխարկել դրամական միջոցները ռիալի և կատարել արժութային պարտավորությունները։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ արժութային փոխարժեքների միջև տարբերության աճը և կանոնակարգերի հանկարծակի փոփոխությունները կարող են նվազեցնել տնտեսական ոլորտի ներկայացուցիչների վստահությունը և նրանց մղել ոչ պաշտոնական մեթոդների կիրառման։
Միր Քարիմին հավելել է, որ ռուբլու բարենպաստ փոխարժեքի պատճառով իրանցի արտահանողներից շատերը շարունակում են նախընտրել արտահանման դիմաց ստացվող արտարժույթը ռուբլով ստանալ։