Իրանի դեսպան. Ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցները ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում են
https://parstoday.ir/hy/news/world-i250044-Իրանի_դեսպան._Ավիաընկերությունների_նկատմամբ_պատժամիջոցները_ՄԱԿ_ի_կանոնադրության_ակնհայտ_խախտում_են
Pars Today - ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և գործերի ժամանակավոր հավատարմատարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում նշել են. 27 ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները տնտեսական ահաբեկչության, կոլեկտիվ պատժի և մարդկության դեմ հանցագործությունների օրինակ են և ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում են։
(last modified 2026-09-10T14:47:18+00:00 )
Սեպտեմբեր 10, 2026 18:16 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և առաքելության ղեկավարի տեղակալ Ղոլամհոսեյն Դարզի
    ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և առաքելության ղեկավարի տեղակալ Ղոլամհոսեյն Դարզի

Pars Today - ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և գործերի ժամանակավոր հավատարմատարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում նշել են. 27 ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները տնտեսական ահաբեկչության, կոլեկտիվ պատժի և մարդկության դեմ հանցագործությունների օրինակ են և ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում են։

 

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի պետական ​​ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և առաքելության ղեկավարի տեղակալ Ղոլամհոսեյն Դարզին կազմակերպության գլխավոր քարտուղար և Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում գրել է. «Ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցները խաթարում են քաղաքացիական ինքնաթիռների անվտանգ շահագործման համար անհրաժեշտ ինքնաթիռների պահեստամասերի, սարքավորումների, սպասարկման, վերանորոգման, ստուգման և տեխնիկական ծառայությունների հասանելիությունը, դրանով իսկ ուղևորներին և ավիացիոն արդյունաբերության աշխատակիցներին ենթարկելով խուսափելի ռիսկերի, միաժամանակ սահմանափակելով միլիոնավոր քաղաքացիների տեղաշարժը»։

Նա հավելել է. «Այս միջոցառումները նաև Միջազգային դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման ակնհայտ անտեսում են։ Դատարանը հստակորեն դիտարկել է Միացյալ Նահանգների գործողությունների հնարավոր հետևանքները քաղաքացիական ավիացիայի անվտանգության և դրա օգտագործողների կյանքի վրա, և պարտավորեցրել է Միացյալ Նահանգներին վերացնել առկա խոչընդոտները քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար անհրաժեշտ ապրանքներն ու  ծառայությունները դեպի Իրան ազատ արտահանելու հարցում»։

Դարզին նշել է. «Իրանի քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ և լայնորեն ծանր զրկանքներ և տառապանքներ պարտադրելու նպատակով տնտեսական և ֆինանսական միջոցառումների համակարգված կիրառումը, քաղաքական ճնշումներ գործադրելու դրդապատճառով, տնտեսական ահաբեկչության, կոլեկտիվ պատժի և մարդկության դեմ հանցագործության դրսևորում են, և ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի հիմնարար կանոնների, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի և քաղաքացիական բնակչության պաշտպանության հետ կապված պարտավորությունների ակնհայտ խախտում են»։

ՄԱԿ-ում Իրանի Իսլամաան Հանրապետության դեսպանը կոչ է արել գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին պահանջել բոլոր անդամ պետություններից ձեռնպահ մնալ Միացյալ Նահանգների կողմից միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտող միակողմանի հարկադրանքի միջոցառումների ճանաչումից կամ իրականացումից, մասնավորապես՝ այն միջոցառումների, որոնք քաղաքացիական բնակչությանը լայնածավալ մարդասիրական վնաս են պատճառում կամ կարող են պատճառել։

Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին պահանջել Միացյալ Նահանգներից անհապաղ դադարեցնել և վերջ դնել իր բոլոր միակողմանի և անօրինական հարկադրանքի միջոցառումներին, ինչպես նաև Իրանի դեմ շարունակվող ագրեսիայի գործողություններին, որոնք թիրախավորում են անմեղ քաղաքացիական բնակչությանը, և լիովին ու առանց բացառության կատարել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն իր բոլոր պարտավորությունները։