-
Ղալիբաֆ. Եվրոպական բանակները համարվում են ահաբեկիչներ
Փետրվար 02, 2026 07:42Արձագանքելով Եվրամիության կողմից ԻՀՊԿ-ի դեմձեռնարկված գործողություններին, Իրանի իսլամական խորհրդարանի խոսնակն այս որոշումը համարել է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի քաղաքականության շարունակություն և ընդգծել, որ փոխադարձ գործողությունների օրենքի համաձայն՝ եվրոպական երկրների բանակները համարվում են ահաբեկիչներ, և այդ գործողության հետևանքների պատասխանատվությունը նրանց վրա է։
-
Տարածաշրջանային երկրները զգուշացնում են Իրանի վրա հարձակման լուրջ հետևանքների մասին
Փետրվար 02, 2026 06:36Պարսից ծոցի երկրները զգուշացրել են Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողության հետևանքների կապակցությամբ: Հղում անելով Իրանի հրթիռային կարողություններին, այս երկրները նշել են, որ ցանկացած հարձակում կարող է լուրջ վտանգի ենթարկել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բազաներն ու ուժերը և ընդլայնել հակամարտության շրջանակը:
-
Washington Post. Իրանը կարող է թիրախավորել ԱՄՆ ռազմաբազաները
Փետրվար 02, 2026 06:06Անդրադառնալով Վաշինգտոնի դաշնակիցների անվտանգության գնահատականներին, Washington Post թերթը գրել է, որ Իրանը դեռևս ունի արդյունավետ հրթիռային հնարավորություններ և կարող է թիրախավորել ԱՄՆ ռազմական շահերը, այդ թվում՝ տարածաշրջանում գտնվող ավելի քան 10 բազա և տասնյակ հազարավոր ամերիկյան զինվորների։
-
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ. Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա պատերազմական հանցագործության հստակ օրինակ են
Փետրվար 01, 2026 13:46Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է սիոնիստական ռեժիմի կողմից Լիբանանի տարբեր շրջանների, մասնավորապես՝ երկրի հարավում բնակելի թաղամասերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա լայնածավալ ավիահարվածները և այդ ագրեսիան համարել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների ակնհայտ խախտում և պատերազմական հանցագործության հստակ օրինակ։
-
Իրանի խորհրդարանը մի հայտարարությամբ դատապարտել է Եվրամիության կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ահաբեկչական կազմակերպություն ճանաչվելը
Փետրվար 01, 2026 12:41Իրանում Իսլամական խորհրդարանի պատգամավորները հայտարարություն են տարածել և խստորեն դատապարտել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ Եվրամիության վերջերս ընդունած բանաձևը՝ այն անվանելով Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերին միջամտության հստակ օրինակ։
-
Եվրոպական վերլուծական կենտրոն. Իրանը կբացահայտի իր բոլոր թաքնված քարտերը, եթե ԱՄՆ-ն հարձակվի
Փետրվար 01, 2026 06:26Զգուշացնելով Իրանի դեմ ԱՄՆ ռազմական միջամտության հետևանքների կապակցությամբ՝ եվրոպական վերլուծական կենտրոնը հայտարարել է, որ Թեհրանը կօգտագործի իր բոլոր ռազմական, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հնարավորությունները, եթե բախվի գոյության սպառնալիքի։ Իսկ դա կարող է լայնածավալ անկայունություն առաջացնել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և համաշխարհային տնտեսությունում։
-
Իրանում մեկնարկել են իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի տոնակատարությունները
Փետրվար 01, 2026 06:11Շաբաթ օրն իմամ Խոմեյնու սրբավայրից մեկնարկել են իսլամական հեղափոխության հաղթանակի 47-ամյակի տոնակատարությունները։
-
Փեզեշքյան․Իսրայելն ու նրա հովանավորները մշտապես ձգտել են մասնատել Իրանը
Հունվար 31, 2026 12:54Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ վերջին փորձերը ցույց են տալիս,որ սիոնիստական ռեժիմը և նրա որոշ արևմտյան հովանավորներ մշտապես ձգտել են մասնատել Իրանը։
-
Ռուսական լրատվամիջոցներ. Իրանի ռազմական կարողությունները մղձավանջ են դարձել ամերիկյան նավերի համար
Հունվար 31, 2026 07:13Անդրադառնալով տարածաշրջանում վերջին զարգացումներին և Իրանի դեմ ԱՄՆ-ի շարունակվող սպառնալիքներին, «Ռոսիյսկայա գազետա» թերթը Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական կարողությունները որակել է որպես զսպող գործոն և լուրջ սպառնալիք Պարսից ծոցում գտնվող ամերիկյան նավերի համար և գրել է, որ այդ կարողությունները կարող են ազդել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա։
-
Թեհրանն ընդգծում է տարածաշրջանային բանակցություններում դիվանագիտության և զսպման անհրաժեշտությունը
Հունվար 31, 2026 06:57Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարների հետ երկու առանձին հեռախոսազրույցներում Իրանի նախագահն ընդգծել է դիվանագիտության, երկխոսության և լարվածությունից խուսափելու անհրաժեշտությունը և հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը անհապաղ և վճռականորեն կարձագանքի իր դեմ ցանկացած ագրեսիայի: