Աշխարհի տարբեր կրոնների հետևորդներն ու մտավորականները աջակցություն են հայտնում Իմամ Խամենեիին
https://parstoday.ir/hy/news/daily_news-i242422-Աշխարհի_տարբեր_կրոնների_հետևորդներն_ու_մտավորականները_աջակցություն_են_հայտնում_Իմամ_Խամենեիին
Pars Today - 20 երկրներից աստվածային կրոնների հետևորդների, մտավորականների և միջազգային ակտիվիստների մի խումբ համատեղ հայտարարություն է տարածել՝ հայտնելով իրենց աջակցությունը Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեիին։
(last modified 2026-02-05T08:06:40+00:00 )
Փետրվար 05, 2026 11:35 Asia/Tehran
  • Աշխարհի տարբեր կրոնների հետևորդներն ու մտավորականները աջակցություն են հայտնում Իմամ Խամենեիին

Pars Today - 20 երկրներից աստվածային կրոնների հետևորդների, մտավորականների և միջազգային ակտիվիստների մի խումբ համատեղ հայտարարություն է տարածել՝ հայտնելով իրենց աջակցությունը Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեիին։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, աշխարհի տարբեր կրոնների հետևորդների և ազատախոհ մարդկանց մի խմբի հայտարարությունը Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդի վերաբերյալ ներիկայացվում է հետևյալում.

Մենք՝ աստվածային կրոնների հետևորդների, տարբեր ազգերի և մշակույթների անկախ մտավորականների և ազատախոհ մարդկանց խումբս, որոշել ենք մեր տեսակետները հայտնել այն անձնավորության վերաբերյալ, որի դերը, հավատքի և քաղաքականության սահմաններից դուրս, արժանի է խորհելու ժամանակակից աշխարհի մտավոր և բարոյական զարգացումներում։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին այն առաջնորդներից է, ով քաղաքականացված, կրկնակի չափանիշներով և գերիշխանության ձգտումներով լի աշխարհում շարունակում են պնդել այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են մարդկային արժանապատվությունը, ազգերի անկախությունը, արդարությունը և հալածանքների նկատմամբ դիմադրությունը։ Մեր ուշադրությունը գրավել է ոչ թե նրա կրոնական պատկանելությունը, այլ բարոյական սկզբունքներին նրա շարունակական հավատարմությունը, որոշումների կայացման գործում քաջությունը և մարդկության ապագայի նկատմամբ քաղաքակրթական տեսակետը: Այն դարաշրջանում, երբ աշխարհի շատ առաջնորդներ պասիվ են կամ զիջումների են գնացել ուժի և հարստության դիմաց, նա ներկայացնում է այն ձայնը, որը պաշտպանում է ազգերի սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը և շարունակում է այս ուղին՝ գիտակցելով դրա համար վճարվող գինը: Այս առանձնահատկությունը արժանի է հարգանքի և մտորումների, նույնիսկ նրանց համար, ովքեր չեն պատկանում իրանական մտավոր կամ քաղաքական համակարգին։

Մենք գտնում ենք, որ այսօրվա աշխարհը, ավելի քան երբևէ, կարիք ունի այնպիսի առաջնորդների, որոնք արմատներ ունեն ինքնության մեջ, ունեն կարծիքի անկախություն և բարոյական հանձնառություն: Այս տեսանկյունից, Այաթոլլահ Խամենեիի դերը անարդարության և գերիշխանության դեմ դիմադրության դիսկուրսի ամրապնդման գործում կարևոր երևույթ է ժամանակակից աշխարհի մտավոր հավասարումներում: Այս հայտարարությունը մեր հարգանքի արտահայտումն է մարդկային սկզբունքների և պատմական պատասխանատվության վրա հիմնված առաջնորդության մոդելի նկատմամբ. մոդել, որը, կրոնական և քաղաքական սահմաններից դուրս, արժանի է ուշադրության, քննարկման և արդարացի ուսումնասիրման համաշխարհային մակարդակում: