-
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գերագույն հրամանատար. Մենք ուշադիր հետևում ենք թշնամու բոլոր շարժումներին
Դեկտեմբեր 22, 2025 13:16Pars Today - ԻԻՀ բանակի գերագույն հրամանատարն ասել է. «Մենք ուշադիր հետևում ենք թշնամու բոլոր շարժումներին և վճռականորեն կարձագանքենք ցանկացած չարիքի»:
-
Բաղայի. Իրանի հրթիռային ծրագիրը չի կարող լինել բանակցության թեմա
Դեկտեմբեր 22, 2025 12:15Վերահաստատելով Իրանի ռազմական կարողությունների պաշտպանական բնույթը, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը կտրականապես մերժել է Իսլամական Հանրապետության հրթիռային ծրագրի շուրջ ցանկացած բանակցություն՝ ասելով, որ այս ծրագիրը մշակվել է բացառապես զսպման և ազգային ինքնության պաշտպանության նպատակով։
-
Իրանի Մազանդարան նահանգն ավելի քան 44 000 տոննա թարմ ցիտրուսային միրգ է արտահանել Հայաստան և այլ երկրներ
Դեկտեմբեր 21, 2025 14:26Իրանի Մազանդարան նահանգի Գյուղատնտեսական ջիհադի դեպարտամենտի ներկայացուցիչ Ասադոլա Թեյմուրի Յանսարին հայտնել է, որ ընթացիկ իրանական օրացուցային տարում (սկսվել է մարտի 21-ին) արտերկիր է արտահանվել ավելի քան 44 000 տոննա թարմ ցիտրուսային միրգ. հայտնում է Mehr-ը։
-
Գեներալ Վահիդի. Սիոնիստական ռեժիմի սպառնալիքները քաոսի նշան են
Դեկտեմբեր 21, 2025 13:17Pars Today - Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալն ընդգծել է, որ Իսրայելը լուրջ խնդիրների առջև է կանգնած, և նրա սպառնալիքները քաոսի և այս ռեժիմի թուլության նշան են։
-
Իրանի արտգործնախարար. Անցյալի անհաջող փորձի ցանկացած կրկնություն արդյունք չի բերի ԱՄՆ-ի համար
Դեկտեմբեր 21, 2025 12:36Pars Today - Իրանի արտգործնախարարը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լռությունը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների նկատմամբ համարել է այս հաստատության լուրջ ձախողում։
-
Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի ԱԳ նախարարի հետ
Դեկտեմբեր 21, 2025 07:34Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի արտաքին գործերի նախարարի հետ։
-
Իրանի «Իսլամական կոալիցիա» և Հայաստանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ստորագրել են համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր
Դեկտեմբեր 21, 2025 06:54Երկկողմ հարաբերությունների ընդլայնման և կուսակցական դիվանագիտության ամրապնդման շրջանակներում, Իրանի «Իսլամական կոալիցիա» և Հայաստանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները այսօր Երևանում ստոագրել են համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։
-
Փեզեշքյանի նախագահությամբ տեղի է ունեցել եռյակ իշխանությունների ղեկավարների հանդիպումը
Դեկտեմբեր 21, 2025 06:48Tasnim գործակալության փոխանցմամբ՝ երեկ Իրանի նախագահական նստավայրում տեղի է ունեցել գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների հանդիպումը, որը վարել է նախագահը։
-
Իրանը կառուցում է աշխարհում առաջին «քաղցկեղի վիրաբույժի օգնական» սարքը/Զելենսկին պահանջել է դադարեցնել Ուկրաինայում պատերազմը
Դեկտեմբեր 21, 2025 06:37Իրանական գիտահեն ընկերությունը հաջողությամբ ստեղծել է աշխարհում առաջին CDP «քաղցկեղի վիրաբույժի օգնական» սարքը. համակարգ, որը կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության ժամանակ 90 տոկոս ճշգրտությամբ նույնականացնում է քաղցկեղի բջիջները։
-
Իրանական արվեստի դինամիկան համաշխարհային ասպարեզում. Գերմանիայում գրաֆիկական դիզայնի ցուցադրումից մինչև իրանագիտության գրքի համար Ավստրիայի հայտնած երախտագիտությունը
Դեկտեմբեր 20, 2025 14:31Անցյալ շաբաթ Եվրոպայում տեղի ունեցած երկու մշակութային միջոցառումները կրկին ընդգծեցին իրանական արվեստի և գիտելիքի դիրքը միջազգային ասպարեզում: Pars Today-ի փոխանցմամբ՝ «Պատկերագրություն» ցուցահանդեսը տեղի է ունեցել Գերմանիայի Քյոլն քաղաքում՝ ավելի քան 40 իրանցի գրաֆիկական դիզայներների ստեղծագործությունների ցուցադրմամբ։ Ցուցահանդեսում ցուցադրվել են իրանական տառատեսակների և տպագրության զարգացումները վերջին երկու տասնամյակների ընթացքում: