Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի ԱԳ նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i240642-Արաղչին_հեռախոսազրույց_է_ունեցել_Վենեսուելայի_ԱԳ_նախարարի_հետ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի արտաքին գործերի նախարարի հետ։
(last modified 2026-03-02T15:39:01+00:00 )
Դեկտեմբեր 21, 2025 11:04 Asia/Tehran
  • Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի ԱԳ  նախարարի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի արտաքին գործերի նախարարի հետ։

Mehr գործակալության փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին, Իվան Գիլ Պինտոյի հետ հեռախոսազրույցում մտքեր է փոխանակել երկկողմ հարաբերությունների և Կարիբյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Անդրադառնալով Իրանի և Վենեսուելայի միջև տարբեր ոլորտներում շատ լավ հարաբերություններին, Արաղչին ընդգծել է երկու երկրների ղեկավարների վճռականությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու հարաբերությունները՝ համապատասխան երկու երկրների շահերին։

Նա Կարիբյան տարածաշրջանում ծովային անվտանգության դեմ ԱՄՆ-ի գործողությունները և Վենեսուելայի դեմ ուժի կիրառման սպառնալիքը համարել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության կոպիտ խախտում։ Իրանի համերաշխությունը և աջակցությունը հայտնելով Վենեսուելայի ժողովրդին և ընտրված կառավարությանը, Արաղչին ընդգծել է միջազգային հանրության պատասխանատվությունը՝ վճռականորեն դեմ կանգնելու այս անօրինական և միակողմանի գործողություններին, որոնք հստակ սպառնալիք են տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և կայունության համար։ 

Վենեսուելայի ԱԳ նախարարը, գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումները՝ ԱՄՆ-ի անօրինական և բռնաճնշող սպառնալիքների և պատժամիջոցների դեմ Վենեսուելայի ժողովրդին և ընտրված կառավարությանը համերաշխություն հայտնելու հարցում, ընդգծել է իր երկրի կառավարության և ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու երկրի ազգային ինքնիշխանությունն ու անկախությունը այդ ճնշումներից: Իրանի և Վենեսուելայի արտաքին գործերի նախարարները նաև ընդգծել են միջազգային հարթակներում երկկողմ և բազմակողմ համակարգման և համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ միակողմանիության դեմ պայքարի և երկրների ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու համար: