Էքսկլավային գյուղերի հարցերը կլուծվեն. Բայրամովը` Հայաստանի հետ սահմանազատման մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i247536-Էքսկլավային_գյուղերի_հարցերը_կլուծվեն._Բայրամովը_Հայաստանի_հետ_սահմանազատման_մասին
Էքսկլավային գյուղերի հարցերը կլուծվեն սահմանազատման գործընթացի շրջանակներում, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
(last modified 2026-07-09T09:39:35+00:00 )
Հուլիս 09, 2026 12:59 Asia/Tehran
  • Էքսկլավային գյուղերի հարցերը կլուծվեն. Բայրամովը` Հայաստանի հետ սահմանազատման մասին

Էքսկլավային գյուղերի հարցերը կլուծվեն սահմանազատման գործընթացի շրջանակներում, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները շարունակվում են։

«Այդ աշխատանքը շարունակվում է պարբերաբար։ Մենք արդեն ականատես ենք դարձել տարվող աշխատանքի առաջին դրական արդյունքներին. սահմանազատվել է պետական ​​սահմանի մոտ 13 կմ-ը»,– ասել է Ադրբեջանի նախարարը։

Նա նշել է, որ կողմերի միջև որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել, սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ։

«Գործընթացն իրականացվելու է, էքսկլավային գյուղերի հարցերը կգտնեն իրենց լուծումը», – ասել է Բայրամովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների և էքսկլավների թեմայի վերաբերյալ որևէ հայեցակարգ դեռ չկա։ Նա նշել է, որ հարցը դիտարկում է ինքնիշխան տարածքները Հայաստանին վերադարձնելու տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացում հնարավոր է համարում որոշակի օպտիմալացում՝ չպարզաբանելով, թե ինչ է դրա տակ ենթադրում։