ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները
https://parstoday.ir/hy/news/armenia-i250654-ՀՀ_դեսպանն_ու_Իրանի_փոխնախագահը_քննարկել_են_բեռնափոխադրման_ոլորտում_առկա_խոչընդոտները
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ու ԻԻՀ նախագահի տեղակալ, Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Փուրմոհամմադին քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
(last modified 2026-09-28T07:33:39+00:00 )
Սեպտեմբեր 28, 2026 11:01 Asia/Tehran
  • ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ու ԻԻՀ նախագահի տեղակալ, Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Փուրմոհամմադին քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

«Կողմերը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներն ու դրանց կարգավորման ուղիները»,- ասված է հաղորդագրությունում:
ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը կարևորել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը և ընդգծել առաջիկայում 19-րդ նիստի անցկացումը: