Իրանը թռիչքների սահմանափակման հարցով բողոք է հայտնել ICAO–ին
Սեպտեմբեր 28, 2026 14:23 Asia/Tehran
Թեհրանն իրանական ավիաընկերությունների նկատմամբ սահմանված ամերիկյան սահմանափակումների հարցով բողոք է հայտնել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO)։ Այս մասին հայտարարել է Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Աբուզար Շիրուդին։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը սպառնացել էր, որ սեպտեմբերի 23-ից իրանական ավիաընկերությունները այլևս չեն կարողանա թռիչքներ իրականացնել, ցամաքում նրանց ծառայություններ չեն մատուցի պատժամիջոցների պատճառով։
«Օրինական իրավունքները պաշտպանելու և ԱՄՆ-ի սահմանած անօրինական սահմանափակումներին հակազդելու համար պատրաստվել և ICAO-ին է ներկայացվել Իրանի բողոքը», – IRNA գործակալությանն ասել է Շիրուդին։