CNN-ի հոդվածը Իրանի մասին Թրամփի հորինած պատմությունների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i247576-cnn_ի_հոդվածը_Իրանի_մասին_Թրամփի_հորինած_պատմությունների_մասին
Դոնալդ Թրամփը կորցրել է իր համբերությունը այս պատերազմում և հասկացել է, որ լավ համաձայնության հասնելը գործնականում անհնար է։
(last modified 2026-07-10T14:29:26+00:00 )
Հուլիս 10, 2026 17:57 Asia/Tehran
  • CNN-ի հոդվածը Իրանի մասին Թրամփի հորինած պատմությունների մասին
    CNN-ի հոդվածը Իրանի մասին Թրամփի հորինած պատմությունների մասին

Դոնալդ Թրամփը կորցրել է իր համբերությունը այս պատերազմում և հասկացել է, որ լավ համաձայնության հասնելը գործնականում անհնար է։


Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ, CNN լրատվական ցանցը վերլուծական զեկույցում ուսումնասիրել է Միացյալ Նահանգների ահաբեկչական վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփի հակասական հայտարարությունները Իրանի վերաբերյալ՝ կասկածի տակ դնելով նրա պնդումները և անորոշ որակելով Իրանի վերաբերյալ նրա նշած նվաճումները։

CNN-ը այս հոդվածի սկզբում գրել է, որ երբ Դոնալդ Թրամփը փետրվարին Իրանի դեմ պատերազմ սկսելու հրաման տվեց, նա որպես այս գործողության հիմնական պատճառ նշեց Թեհրանի կողմից եկող «մոտալուտ միջուկային սպառնալիքը»։

Ըստ այս լրատվամիջոցի՝ այս հիմնավորումը սկզբից ունեցել է մեծ հակասություն. քանի որ դրանից առաջ Թրամփը ութ ամիս շարունակ պնդում էր, որ Իրանի միջուկային ծրագիրն անցյալ տարի ամբողջությամբ «ոչնչացվել է»։

Իրականում, պատերազմի սկսվելուց ընդամենը երկու շաբաթ առաջ նա պնդում էր, որ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-Իսրայելի համատեղ հարվածները Իրանին թողել են առանց միջուկային զենք ստեղծելու նույնիսկ չնչին «կարողության»։

Այժմ, երբ Թրամփը փորձում է դուրս գալ այս չափազանց հիասթափեցնող և ժողովրդականություն չվայելող պատերազմից, նա ավելի ու ավելի երկիմաստ և մոլորեցնող ազդանշաններ է ուղարկում «իրանական միջուկային սպառնալիքի» վիճակի մասին։

Ամերիկյան լրատվամիջոցը գրում են. «Այս պատերազմը տևել է ավելի քան չորս ամիս և ծանր ծախսեր է առաջացրել ԱՄՆ-ի և համաշխարհային տնտեսությունների վրա։ Այս բոլոր գործողությունները ձեռնարկվել են երկու կոնկրետ նպատակներով, որոնցից ոչ մեկը դեռևս չի իրականացվել․ Իրանի միջուկային նյութերի բռնագրավումը և այնպիսի համաձայնագրի կնքումը, որն ընդմիշտ կզրկի Թեհրանին ատոմային ռումբ ձեռք բերելու հնարավորությունից։ Սակայն Թրամփը հանկարծակի փոխել է իր դիրքորոշումը և ասում, որ այդ գործողությունների անհրաժեշտությունը ընդհանրապես չկա»։

 

Հոդվածի մեջ նաև ասվում է. «Նա այժմ պնդում է, որ պատերազմը հաջողությամբ ավարտվել է, քանի որ Իրանն արդեն միջուկայնորեն զինաթափված է։ Իրանի միջուկային ծրագիրը, կարծես, հրաշքով վերադարձել է «ոչնչացված» կարգավիճակի հենց այն պահին, երբ Թրամփի՝ համաձայնության հասնելու ջանքերը լիովին կանգ են առել։ Թրամփը այս փաստարկը բազմիցս կրկնել է չորեքշաբթի օրը՝ Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ»։