ԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցը փակվել է մինչև հետագա ծանուցում
https://parstoday.ir/hy/news/world-i247592-ԻՀՊԿ_Հորմուզի_նեղուցը_փակվել_է_մինչև_հետագա_ծանուցում
ԻՀՊԿ ռազմածովային ուժերը կիրակի վաղ առավոտյան հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ Հորմուզի նեղուցը մինչև հետագա ծանուցում և մինչև ԱՄՆ-ի միջամտությունների ավարտը փակ է, և որևէ նավի չի թույլատրվում երթևեկել այնտեղ։
(last modified 2026-07-12T07:57:10+00:00 )
Հուլիս 12, 2026 09:48 Asia/Tehran
  •  ԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցը փակվել է մինչև հետագա ծանուցում

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը կիրակի վաղ առավոտյան հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ Հորմուզի նեղուցը մինչև հետագա ծանուցում և մինչև ԱՄՆ-ի միջամտությունների ավարտը փակ է, և որևէ նավի չի թույլատրվում երթևեկել այնտեղ։

Հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերության լրատվական գործակալությանը, Parst Today-ը հաղորդում է, որ հայտարարությունում նշվում է, որ ավելի վաղ նախազգուշացվել էր՝ օտար ուժերի միջամտությունը և Հորմուզի նեղուցում նավերի տեղաշարժի ապօրինի ուղղորդումը կհանգեցնեն Իրանի վճռական արձագանքին և կխաթարեն նեղուցում նավարկության բնականոն ընթացքը։
Հայտարարության համաձայն՝ մի քանի ժամ առաջ այդ նախազգուշացումները անտեսվել են, և օտար ուժերի դրդմամբ մի քանի նավեր փորձել են շարժվել չհաստատված երթուղով՝ չարձագանքելով երթուղին փոխելու վերաբերյալ իրանական կողմի զգուշացումներին։
ԻՀՊԿ-ի փոխանցմամբ՝ նավերից մեկը, որն անջատել էր իր նույնականացման համակարգերը և վտանգի տակ էր դրել ծովային անվտանգությունը, նախազգուշական կրակոցից հետո կանգնեցվել է։
Դեպքից հետո, ըստ հայտարարության, Հորմուզի նեղուցը փակվել է մինչև հետագա ծանուցում և մինչև տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտությունների ավարտը և այնտեղ որևէ նավի երթևեկություն չի թույլատրվելու։ Միաժամանակ ընդգծվում է, որ Իրանի դեմ նոր հարձակման դեպքում պատասխանն ավելի խիստ կլինի, և տարածաշրջանում թշնամու նոր ռազմաբազաներ կհայտնվեն հարվածի տակ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ստեղծված իրավիճակի հետևանքների պատասխանատվությունը կրում են ԱՄՆ-ը, Իսրայելը և այն երկրները, որոնք իրենց տարածքը տրամադրել են այդ երկրների ռազմական ներկայության համար։
Առանձին հայտարարությամբ ԻՀՊԿ-ն տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցում խոցվել և կանգնեցվել է նաև երկրորդ «խախտում կատարած» նավը։
Նույն հայտարարության համաձայն՝ ի պատասխան Իրանի զինված ուժերի առափնյա հենակետերի նկատմամբ ԱՄՆ-ի շարունակվող հարձակումների՝ Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կատարում գտնվող Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմաօդային բազային՝ թիրախավորելով կործանիչների վերանորոգման և տեխնիկական սպասարկման կենտրոնը, ինչպես նաև հրամանատարական և կառավարման կենտրոնը։