Իրանը` BRICS միջանցքների ռազմավարական առանցք և Եվրասիական շուկաների կապող օղակ
https://parstoday.ir/hy/news/world-i247610-Իրանը_brics_միջանցքների_ռազմավարական_առանցք_և_Եվրասիական_շուկաների_կապող_օղակ
Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, ընդգծելով երկրի աշխարհաքաղաքական դիրքը, հայտարարեց, որ Իրանի տարանցիկ միջանցքները կարող են բազմապատիկ բարձրացնել BRICS անդամ երկրների տրանսպորտի և առևտրի արդյունավետությունը:
(last modified 2026-07-12T13:07:37+00:00 )
Հուլիս 12, 2026 16:32 Asia/Tehran
  • Իրանը` BRICS միջանցքների ռազմավարական առանցք և Եվրասիական շուկաների կապող օղակ

Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, ընդգծելով երկրի աշխարհաքաղաքական դիրքը, հայտարարեց, որ Իրանի տարանցիկ միջանցքները կարող են բազմապատիկ բարձրացնել BRICS անդամ երկրների տրանսպորտի և առևտրի արդյունավետությունը:

Ֆարզանե Սադեղը նշեց, որ Իրանը, իր երկաթուղային, ավտոճանապարհային և ծովային ցանցերով, պատրաստ է, որպես անվտանգ, կայուն և ցածրարժեք կամուրջ, BRICS անդամների մատակարարման շղթաները կապել տարածաշրջանային և համաշխարհային շուկաների հետ։ Նա նաև հայտնեց վնասված տրանսպորտային ենթակառուցվածքների արագ վերականգնման և ռազմավարական երթուղիներով երթևեկության անխափան շարունակության մասին:

«Pars Today»-ի փոխանցմամբ՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, անդրադառնալով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք միջանցքների և Պարսից ծոց-Սև ծով երթուղու կարևորությանը, այդ երթուղիները համարեց Ասիայի, Կովկասի, Եվրոպայի և Հնդկական օվկիանոսի միջև առևտրի ամրապնդման գործոն: Նա Ռաշտ-Աստարա երկաթուղին և Չաբահար նավահանգիստը ներկայացրեց որպես BRICS համագործակցության հիմնական նախագծեր և առաջարկեց ստեղծել միջանցքների համակարգման, կանաչ միջանցքի զարգացման և տրանսպորտային ցանցերը էներգետիկ ու կապի ենթակառուցվածքների հետ ինտեգրելու մշտական ​​խորհուրդ։ Սադեղը ընդգծեց, որ Իրանը պատրաստ է Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և BRICS-ի մյուս անդամների հետ տարանցիկ համագործակցությունը վերածել գործնական և կայուն համաձայնագրերի։