-
Իրանը ներկայացրել է պատվաստանյութերի մշակման և քաղցկեղի բուժման ոլորտներում երկու նոր ձեռքբերում
Օգոստոս 09, 2026 17:42«Ջահադ-ե Դանեշգահի», հիմնադրման 46-ամյակի առիթով՝ Իրանը առողջապահության ոլորտում ներկայացրել է երկու տեխնոլոգիական ձեռքբերում. «Անգարա» հիվանդության դեմ տեղական արտադրության պատվաստանյութ և քաղցկեղի բուժման նպատակով թիրախային վիրուսների նախագծման տեխնոլոգիա։
-
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար․ արագ արձագանքման ստորաբաժանումները ապահովել են սահմանների կայուն անվտանգությունը
Օգոստոս 09, 2026 16:51ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարն ընդգծել է երկրի սահմանները պաշտպանելու զինված ուժերի լիարժեք պատրաստվածությունը՝ նշելով, որ սահմանամերձ շրջաններում արագ արձագանքման ստորաբաժանումների և հատուկ նշանակության ուժերի ներկայությունն ապահովել է Իրանի սահմանների կայուն անվտանգությունը։
-
Իրանի ԱԳ նախարար․ ճնշումների ներքո Իրանը չի հրաժարվի դիմադրության ուղուց
Օգոստոս 09, 2026 15:57ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ընդգծելով արտաքին ճնշումներին դիմակայելու մոտեցման շարունակականությունը, հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, չնայած բոլոր ճնշումներին, հավատարիմ է իր խոստմանը և կշարունակի ընթանալ այս ճանապարհով։
-
Իրանը մտադիր է վավերացնել Կասպից ծովի մասին կոնվենցիան, որը չի անդրադառնում հատակի սահմանազատմանը
Օգոստոս 09, 2026 14:54Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի վավերացումն ու ուժի մեջ մտնելը չեն ազդի դրա հատակի և ընդերքի սահմանազատման վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի իրավական և միջազգային հարցերով փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է Mehr-ը։
-
Eurasia Times․ Իրանական անօդաչու սարքերի «ռազմավարական ավարը» կարող է նպաստել ռազմական կարողությունների բարելավմանը
Օգոստոս 09, 2026 11:23Eurasia Times-ը, անդրադառնալով Իրանի կողմից ամերիկյան F-15 կործանիչի մնացորդների, ինչպես նաև իսրայելական Hermes 900 և ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու սարքերի պահպանված նմուշների ցուցադրմանը, նշել է, որ այդ տեխնիկան Իրանի կարևորագույն ռազմական ավարներից մեկն է։
-
Իրանի բանակի խոսնակ. Հորմուզի նեղուցում ԻԻՀ հաստատված կարգը չի փոփոխվելու
Օգոստոս 09, 2026 10:06Ընդգծելով, որ Հորմուզի նեղուցում Իրանի հաստատած կարգը չի փոփոխվելու, հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլ ելք չունի, քան ընդունել ստեղծված իրավիճակը, հակառակ դեպքում կկրի նախկինից շատ ավելի մեծ ծախսեր։
-
Փեզեշքյան. Իրանի՝ պատերազմին մասնակցելու որոշումը կայացնում է առաջնորդը․ Մենք կանգնած ենք մինչև վերջ
Օգոստոս 08, 2026 17:42Նշելով, որ կառավարությունը ենթարկվելու է պատերազմի վերաբերյալ առաջնորդի որոշմանը, ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Ինչ որոշում էլ ընդունի առաջնորդը, մենք մինչև վերջ կանգնելու ենք և չենք նահանջելու երկրի պաշտպանության հարցում»։
-
Գեներալ Մոհեբի. Հորմուզի նեղուցի վերաբացումը կախված է Իրանի պայմաններն ԱՄՆ-ի կողմից ընդունելուց
Օգոստոս 08, 2026 17:19ԻՀՊԿ խոսնակը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը պայմանավորված է Իրանի կողմից սահմանված հատուկ մեխանիզմով և պայմաններով և կապ չունի Իրանի ու Օմանի միջև բանակցությունների հետ։
-
Իրանի պետական հեռուստառադիոընկերության ղեկավարի ուղերձը Լրագրողի օրվա առիթով. լրագրողը հասարակության արթուն աչքն է
Օգոստոս 08, 2026 16:02ԻԻՀ հեռուստառադիոընկերության ղեկավար Փեյման Ջեբելին, օգոստոսի 8-ին նշվող Լրագրողի օրվա առիթով հղած ուղերձում լրագրողներին անվանել է «հասարակության արթուն աչքն ու ժամանակի խոսուն լեզուն» և շնորհակալություն հայտնել Իրանի իրադարձությունները լուսաբանելու և ճշմարտությունը պաշտպանելու ուղղությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների ջանքերի համար։
-
ԻՀՊԿ․ հեղափոխական լրատվամիջոցները դեր են ունեցել թշնամու հոգեբանական գործողությունների չեզոքացման գործում
Օգոստոս 08, 2026 10:50Լրագրողի օրվա առթիվ տարածած հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն գնահատել է լրագրողների ջանքերը իրազեկման և թշնամու լրատվական գործողություններին հակազդելու ուղղությամբ՝ ընդգծելով նրանց դերը հասարակության իրազեկվածության բարձրացման գործում։