-
Իրանի պետական հեռուստառադիոընկերության ղեկավարի ուղերձը Լրագրողի օրվա առիթով. լրագրողը հասարակության արթուն աչքն է
Օգոստոս 08, 2026 16:32ԻԻՀ հեռուստառադիոընկերության ղեկավար Փեյման Ջեբելին, օգոստոսի 8-ին նշվող Լրագրողի օրվա առիթով հղած ուղերձում լրագրողներին անվանել է «հասարակության արթուն աչքն ու ժամանակի խոսուն լեզուն» և շնորհակալություն հայտնել Իրանի իրադարձությունները լուսաբանելու և ճշմարտությունը պաշտպանելու ուղղությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների ջանքերի համար։
-
ԻՀՊԿ․ հեղափոխական լրատվամիջոցները դեր են ունեցել թշնամու հոգեբանական գործողությունների չեզոքացման գործում
Օգոստոս 08, 2026 10:50Լրագրողի օրվա առթիվ տարածած հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն գնահատել է լրագրողների ջանքերը իրազեկման և թշնամու լրատվական գործողություններին հակազդելու ուղղությամբ՝ ընդգծելով նրանց դերը հասարակության իրազեկվածության բարձրացման գործում։
-
Փեզեշքյան․ Իրանի զինված ուժերի դիմադրությունը խափանեց թշնամու հաշվարկները
Օգոստոս 08, 2026 10:11Անդրադառնալով տարածաշրջանի վերջին զարգացումներին և Իրանի դեմ ռազմական առճակատմանը, ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Թեհրանը պատերազմի նախաձեռնողը չի եղել, և նշել, որ զինված ուժերի պաշտպանությունը՝ ժողովրդի աջակցությամբ, փոխել է հակառակ կողմերի հաշվարկները և կանխել նրանց նպատակների իրականացումը։
-
Նուրուզի․ լրագրողները կանգնած են աշխարհում տեղի ունեցող զարգացումների անկախ լուսաբանման առաջնագծում
Օգոստոս 08, 2026 09:56Իրանի հեռուստատեսության արտասահմանյան հաղորդումների բաժնի փոխտնօրենը, ընդգծելով միջազգային զարգացումներում լրատվամիջոցների ռազմավարական դերը, նշել է, որ լրագրողներն ու լրատվական ոլորտի ներկայացուցիչները գտնվում են իրականության և հասարակական կարծիքի հատման կետում։
-
Իրանը ԵԱՏՄ–ին առաջարկում է զարգացնել նավթի և թվային արժույթների ընդհանուր շուկան. Աթաբակ
Օգոստոս 07, 2026 18:34Իրանի կառավարությունը Եվրասիական տնտեսական միության երկրներին առաջարկում է նավթի և նավթամթերքի միասնական շուկա զարգացնել։
-
Իրանը զգալիորեն մեծացնում է իր հրթիռային հնարավորությունները
Օգոստոս 07, 2026 11:18Իրանական «Խեյբարշեքան» հրթիռը հագեցած է ուղղորդման և հակախափանման համակարգով, որը հիմնված է չինական մոդելի վրա և նոր սպառնալիք է համարվում ԱՄՆ-ի և Իսրայելի բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգերի համար։
-
Իրանը և Ադրբեջանը համաձայնության են եկել սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ
Օգոստոս 07, 2026 17:18ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը և Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարը երկկողմ հանդիպման ընթացքում ընդգծել են սպորտի և երիտասարդության ոլորտներում համատեղ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։
-
Իրանը և Օմանը համաձայնության են գալիս Հորմուզի հարցում, սակայն ոչ Դոնալդ Թրամփի պահանջած ձևաչափով
Օգոստոս 07, 2026 16:07CNN-ը հրապարակել է վերլուծություն, որում, անդրադառնալով Հորմուզի նեղուցում նոր նավագնացության երթուղիների ստեղծման շուրջ Իրանի և Օմանի բանակցություններին, գրել է, որ երկու առափնյա երկրների միջև ձեռք բերվելիք համաձայնությունը չի նշանակելու այդ ռազմավարական ջրային ուղու վերաբացում։
-
Գեներալ Ռեզային՝ ԱՄՆ-ին․ Մենք թույլ չենք տա Հորմուզի նեղուցում երկրորդ ուղի ստեղծել
Օգոստոս 07, 2026 11:11Իրանի Նպատակահարմարության խորհրդի անդամ, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա Հորմուզի նեղուցում երկրորդ ճանապարհի բացումը։
-
The Economist ․ Իրանի հետ համաձայնությունը Հորմուզի ճգնաժամի ավարտի միակ գործնական տարբերակն է
Օգոստոս 07, 2026 10:57The Economist պարբերականը գրել է, որ Պարսից ծոցի արաբական երկրները եկել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ի ռազմական մոտեցումը չի կարողացել ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, և Իրանի հետ համաձայնությունը ճգնաժամի կառավարման ամենաիրատեսական տարբերակն է։