-
Արաղչին կարևորել է Սիրիային ու Դիմադրությանը Իրանի համակողմանի աջակցութունը
Հոկտեմբեր 05, 2024 14:51Շաբաթ օրը Սիրիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Սիրիային ու Դիմադրությանը ցուցաբերվող համակողմանի աջակցության շարունակման անհրաժեշտությունը՝ Սիոնիստական ռեժիմի բռնազավթմանն ու պատերազմին դիմակայելու համար։
-
Իրանից Բրազիլիա արտահանման ծավալն աճել է 2․5 անգամ
Հոկտեմբեր 05, 2024 13:58Իրանի առևտրի զարգացման կազմակերպության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով գլխավոր տնօրենը հայտարարել է,որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Բրազիլիա արտահանման ծավալն աճել է 2,5 անգամ։
-
Իրանի արտգործնախարարը քննադատել է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ Անվտանգության խորհրդի անգործությունը
Հոկտեմբեր 05, 2024 13:57Սահաբ - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործությունը՝ ԱՄՆ-ի և Բրիտանիայի համակողմանի աջակցությամբ իրականացվող Սիոնիստական ռեժիմի անօրինական քայլերի և հանցագործությունների վերաբերյալ։
-
Լիբանանում Իրանի դեսպան. Իրանը թույլ չի տա, որ տարածաշրջանի ճակատագիրը փոխվի ԱՄՆ-ի և սիոնիստների կողմից
Հոկտեմբեր 05, 2024 13:02Լիբանանում Իրանի դեսպանը «խիզախ» քայլ է անվանել Իսրայելի հարձակումներին զուգահեռ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ:
-
ԻԻՀ ԱԳ նախարարը մեկնել է Սիրիա
Հոկտեմբեր 05, 2024 06:17ԻԻՀ ԱԳ նախարար Աբաբս Արաղչին երեկ Լիբանան կատարած այցից հետո, այսօր մեկնել է Սիրիա։
-
Իրանը միջազգային հանրությունից պահանջել է ձեռնարկել քայլեր՝ Սիոնիստական ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար
Հոկտեմբեր 05, 2024 06:15Ժնևում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը պահանջել է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Լիբանանում և Պաղեստինում կատարած հանցագործությունների համար Սիոնիստական ռեժիմին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ և ստիպել դադարեցնել ագրեսիան:
-
Իրանի Հեղափոխության գերագույն առաջնորդի ելույթի արտացոլումը համաշխարհային լրատվամիջոցներում
Հոկտեմբեր 04, 2024 14:47Սահաբ- Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կարևոր հայտարարությունները այսօր Թեհրանում ուրբաթօրյա աղոթքի քարոզներում լայն արձագանք գտան աշխարհի լրատվամիջոցներում և լրատվական ցանցերում։
-
Հեղափոխության գերագույն առաջնորդ. Իրանի զինված ուժերի կողմից Սիոնիստական ռեժիմին պատժելը լեգիտիմ և օրինական քայլ էր
Հոկտեմբեր 04, 2024 14:31Սահաբ - Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ուրբաթօրյա աղոթքի քարոզներում ասել է.- Իսլամի պաշտպանական կանոնների, Իսլամական Հանրապետության սահմանադրության և միջազգային օրենքների համաձայն, իրանական զինված ուժերի փայլուն աշխատանքը արյունարբու Սիոնիստական ռեժիմին պատժելու գործում լիովին լեգիտիմ և օրինական էր:
-
Իրանը հերքել է կեղծ մեղադրանքները՝ ԱՄՆ-ի ընտրություններին Թեհրանի միջամտության մասին
Հոկտեմբեր 04, 2024 14:17Սահաբ - Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, հերքելով որոշ մեղադրանքներ ԱՄՆ-ի ընտրություններին Թեհրանի միջամտության մասին, համարեց, որ այս երկրի վարչակազմը իրավասու չէ նման մեղադրանքներ հնչեցնելու համար։
-
Արաղչին ընդգծել է Սիոնիստական ռեժիմի չարագործությունների դեմ դիվանագիտական կարողությունների օգտագործումը
Հոկտեմբեր 04, 2024 13:35Սահաբ - Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր դիվանագիտական կարողությունների օգտագործման կարևորությունը՝ աջակցելու Լիբանանին և տարածաշրջանին ընդդեմ Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի ծավալապաշտական և ագրեսիվ չարագործությունների: