Իրանի արտգործնախարարը քննադատել է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ Անվտանգության խորհրդի անգործությունը
Սահաբ - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործությունը՝ ԱՄՆ-ի և Բրիտանիայի համակողմանի աջակցությամբ իրականացվող Սիոնիստական ռեժիմի անօրինական քայլերի և հանցագործությունների վերաբերյալ։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ով մեկնել է Դամասկոս՝ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ խորհրդակցելու Սիրիայի պաշտոնյաների հետ, շաբաթ օրը հանդիպել և զրուցել է այդ երկրի ԱԳ նախարար Բասամ ալ-Սաբաղի հետ։
Իրանի և Սիրիայի արտաքին գործերի նախարարները, քննարկելով տարածաշրջանի վերջին զարգացումները, ներառյալ Պաղեստինի ցեղասպանության շարունակման և Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի կրկնվող ոտնձգությունների հետևանքով առաջացած հումանիտար ցավալի իրավիճակը, ընդգծել են դիվանագիտական բոլոր կառույցները մոբիլիզացնելու անհրաժեշտությունը՝ Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու այս ողբերգությունների վրա և անհապաղ դադարեցնելու սիոնիստական թշնամու կողմից արված պատերազմական գործողությունները։
Քննադատելով Միացյալ Նահանգների և Բրիտանիայի համակողմանի աջակցությունը Սիոնիստական ռեժիմին և նրանց կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ցանկացած իմաստալից որոշման խոչընդոտումը, Իրանի ԱԳ նախարարը կարևորել է ԱԽ-ի ոչ անդամ 10 երկրների վերջին համատեղ հայտարարությունը և Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան անհապաղ դադարեցնելու նրանց պահանջը։ Ն կոչ է արել ակտիվացնել տարածաշրջանում իսլամական և արաբական երկրների դիվանագիտական և քաղաքական շարժումները՝ ստիպելու այս ռեժիմի կողմնակիցներին դադարեցնել Իսրայելի հանցագործությունները։