ԻԻՀ նախագահի ելույթը՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 17-րդ գագաթնաժողովում
ԻԻՀ նախագահն ելույթ է ունեցել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 17-րդ գագաթնաժողովում։
ԱՄՆ–ի և Իսրայելի նախաձեռնած պատերազմը սպառնում է մեր տարածաշրջանի էկոհամակարգին ասել է Փեզեշքյանն։
Նախագահ Փեզեշքյանը Երևանում մեկնարկած կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 17-րդ գագաթնաժողովում հայտարարել է․ Ամերիկայի Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի նախաձեռնած ագրեսիվ պատերազմը մեր տարածաշրջանում՝ էներգետիկ կայանների ոչնչացմամբ, հրդեհներով ու աղտոտիչ նյութերի արտանետմամբ, լրջորեն սպառնում է էկոհամակարգերին և քայքայում այն հավասարակշռությունը, որը տասնամյակներ շարունակ պահպանվել էր կենսաբազմազանության շրջանակներում։
«Սա զուտ ներպետական խնդիր չէ, որը սահմանափակվում է մեկ երկրի սահմաններով. բնությունը քաղաքական սահմաններ չի ճանաչում»,– ասել է Իրանի նախագահը։
«Պատերազմը ոչնչացնում է անտառներ, խոնավ տարածքներ, բերրի հողեր, ջրային ռեսուրսներ, հանգեցնում վայրի կենդանատեսակների տեղահանմանը, քիմիական տարրեր ու ծանր մետաղներ նետում շրջակա միջավայր։ Պատերազմի բնապահպանական սպիները կարող են պահպանվել տասնամյակներ շարունակ։ Զինված հակամարտությունների բնապահպանական հետևանքները կարող են պահպանվել տասնամյակներ շարունակ՝ սպառնալով ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդներին։ Մեր տարածաշրջանում ռազմական ագրեսիայի բնապահպանական հետևանքները հրատապ անվտանգային միջոցառումներ են պահանջում»,– հայտարարել է Իրանի նախագահը։
Նրա խոսքով՝ ջրի, հողի և մթնոլորտի աղտոտումը չի սահմանափակվում առանձին պետությունների տարածքներով, հետևաբար պատերազմների պատճառած բնապահպանական վնասները պահանջում են միջազգային համակարգված արձագանք։ Փեզեշքյանն օրինակ բերեց Գազայի հատվածը՝ նշելով, որ ռազմական գործողությունների հետևանքով այնտեղ հսկայական տարածքներ են վնասվել, և որոշ հատվածներում առաջիկա հարյուրամյակների ընթացքում հնարավոր չի լինի որևէ գործունեություն իրականացնել։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, դատապարտելով ագրեսիվ պատերազմների կործանարար ազդեցությունը բնության վրա կոչ է արել միջազգային հանրությանը մշակել արդյունավետ, թափանցիկ և իրագործելի մեխանիզմներ՝ պատերազմի պայմաններում բնական ժառանգության և կենսաբազմազանության պաշտպանության համար։
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր տարածաշրջանում, բնապահպանական ցեղասպանություն է՝ էկոցիդ, որը պետք է աներկբայորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից»,– հայտարարեց նա։
Իրանի նախագահը շեշտեց, որ զինված հակամարտությունների ընթացքում շրջակա միջավայրին հասցվող վնասը պետք է դիտարկել ոչ միայն որպես բնապահպանական, այլև միջազգային անվտանգության խնդիր։ Փեզեշքյանը շեշտեց` Իրանը հավատարիմ է մնում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցային։
Հիշեցնենք` 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Հրավերներ են ուղարկվել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրներին: Հաստատվել է ավելի քան մեկ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների (նախագահների և վարչապետների) մասնակցությունը, նրանց մի մասն արդեն ժամանել է Հայաստան։ Ադրբեջանը որևէ մակարդակով ներկայացված չէ։