Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i251350-Իրանի_նախագահը_ժամանել_է_Հայաստան
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը ժամանել է Հայաստան, հայտնում է՝ Pars Today-ը։
(last modified 2026-10-16T07:42:22+00:00 )
Հոկտեմբեր 16, 2026 10:39 Asia/Tehran
  • Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը ժամանել է Հայաստան, հայտնում է՝ Pars Today-ը։

Փեզեշքյանին օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Երևան է ժամանել՝ մասնակցելու     Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի   17-րդ համաժողովի    (COP-17)   շրջանակներում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովին։

ՀՀ վարչապետ Փաշինյանն ու   ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դիմավորել են   COP17 առաջնորդների գագաթնաժողովին ժամանող հյուրերին։

 

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։ Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ, իսկ միջոցառումներին մասնակցելու նպատակով սպասվում են 190 երկրի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։