Օմանի ծովում հերթական խախտում թույլ տված նավթատարի վրա հրդեհ է բռնկվել
Հոկտեմբեր 16, 2026 11:48 Asia/Tehran
ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում պարեկություն և վերահսկողություն իրականացնելու ընթացքում Իրանի բանակի ռազմածովային ուժերի դիտարկման խմբերը հայտնաբերել են արգելված գոտում հրդեհված նավթատար, որը խախտում էր սահմանված կանոնները։
Վկայակոչելով IRIB-ը, Pars Today-ը հաղորդում է, որ վարչության տվյալներով՝ նավթատարը, անջատելով հետևման համակարգերը, փորձել է անցնել Օմանի ծովի տարածքում գտնվող արգելված գոտով։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը գտնվում է իրենց և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի լիակատար վերահսկողության ներքո։
Պիտակ