-
Իրանը Ռուսաստանի հետ տեղեկատվական անվտանգության ոլորտի համաձայնագիր է նախապատրաստում
Դեկտեմբեր 11, 2023 15:26Իրանի իսլամական խորհրդարանում պատգամավորներն հավանություն են տվել Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի բովանդակությանը, որը վերաբերում է տեղեկատվական անվտանգության ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համաձայնագրի մասին օրինագծին: Հայտնում է IRNA գործակալությունն։
-
Ծովակալ Իրանի․ Շուտով ամերիկյան ավիակիրը կվտարենք տարածաշրջանից
Դեկտեմբեր 11, 2023 14:23Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին արտատարածաշրջանային ուժերի ավիակիրի ներկայությունը Պարսից ծոցում, տարածաշրջանում ապստամբություն ստեղծելու նպատակով է անվանել և ասել. -Մենք շուտով նրանց կվտարենք տարածաշրջանից։
-
Թեհրանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդն այցելել է ԻԻՀ բանակի ցուցահանդես
Դեկտեմբեր 11, 2023 12:57Իրանում մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի ռազմական կցորդներն, այսօր առավոտյան այցելել են բանակի շտաբում կազմակերպված ԻԻՀ բանակի ցուցահանդես։
-
Իրանը պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու հարեւան երկրներին օդային երթեւեկությունը վերահսկելու հարցում
Դեկտեմբեր 11, 2023 12:49Իրանի օդանավակայանների և օդային նավագնացության ընկերության օդային երթևեկության վերահսկման բաժնի գլխավոր տնօրենը հայտարարել է ընկերության պատրաստակամության մասին՝ ուսումնական ծառայություններ մատուցել հարևան երկրների կարգավարներին։
-
Իրանի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև վերջերս կայացած համաձայնության վերաբերյալ
Դեկտեմբեր 11, 2023 12:27Իրանի Իսլամական Հանրապետությունը, ողջունելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և գերիների փոխանակման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունները, դա համարեց խաղաղության հասնելու կառուցողական և ողջունելի քայլ:
-
Իրանի աևմուտքում անցկացվել են ԻՀՊԿ ցամաքային ուժերի զորավարժությունները
Դեկտեմբեր 11, 2023 12:17Իրանի Քերմանշահ նահանգի Ղասրե Շիրին ընդհանուր տարածքում անցկացվել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժությունները, որոնց ընթացքում իրականացվել են՝ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների, հակահեղափոխական խմբավորումների և թաքֆիրականների դեմ պայքարի գործողություններ: Զորավարժությունների ընթացքում ցամաքային ուժերի ստորաբաժանումներն իրականացրել են տարբեր գործողությորւններ՝ օգտվելով նոր հնարավորություններից:
-
ՌԴ-ն և Իրանը միջպետական պայմանագիր կստորագրեն․ Նովակ
Դեկտեմբեր 11, 2023 10:57ՌԴ-ի և Իրանի առաջնորդներն ավելի վաղ Մոսկվայում երկկողմ բանակցություններ են անցկացրել։
-
Իրանի խորհրդարանի նախագահ. Ոչ մի գործողություն չի կարող վերականգնել Սիոնիստական ռեժիմի կորցրած արժանապատվությունը
Դեկտեմբեր 11, 2023 06:54Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ոչ մի գործողություն չի կարող վերականգնել հոկտեմբերի 7-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Սիոնիստական ռեժիմի կորցրած արժանապատվությունը:
-
Իրանի նախագահ. Գազայի իրադարձություններն ԱՄՆ-ի դեմքից իջեցրին կեծղավորության շղարշը
Դեկտեմբեր 11, 2023 06:28Կիրակի օրը կայացած կառավարության խորհրդի նիստում, ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Գազայի իրադարձություններն ԱՄՆ-ի դեմքից իջեցրին կեծղավորության շղարշը և աշխարհին ցույց տվեցին ամերիկյան կառավարության դաժան և հակամարդկային դեմքը։
-
5 տարի հետո Իրանը տեիզերք կուղարկի իր տիեզերագնացին
Դեկտեմբեր 11, 2023 06:17ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է, որ Տիեզերական արդյունաբերության կազմակերպությունը նախատեսում է 5 տարի հետո տիեզերագնաց ուղարկել տիեզերք։