5 տարի հետո Իրանը տեիզերք կուղարկի իր տիեզերագնացին
https://parstoday.ir/hy/news/iran-i210580-5_տարի_հետո_Իրանը_տեիզերք_կուղարկի_իր_տիեզերագնացին
ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է, որ Տիեզերական արդյունաբերության կազմակերպությունը նախատեսում է 5 տարի հետո տիեզերագնաց ուղարկել տիեզերք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2023 06:17 Asia/Tehran
  • 5 տարի հետո Իրանը տեիզերք կուղարկի իր տիեզերագնացին

ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է, որ Տիեզերական արդյունաբերության կազմակերպությունը նախատեսում է 5 տարի հետո տիեզերագնաց ուղարկել տիեզերք։

Սոցիալական ցանցերից մեկի իր անձնական էջում արած գրառման մեջ, Իսա Զարեփուրը նշել է. «Տիեզերական արդյունաբերության կազմակերպության 10-ամյա պլանի համաձայն՝ տիեզերագնացն իրանական պարկուճով տիեզերք կուղարկվի 2028 թվականին»։

Նա հավելել է. «Անցած շաբաթ նոր սերնդի կենսաբանական տիեզերական պարկուճի հաջող փորձարկումից հետո, 10-ամյա պլանի համաձայն, քայլ առ քայլ կշարժվենք մինչև վերջնական նպատակին հասնելը»։ 

Իրանի 10-ամյա տիեզերական ծրագիրը հաստատվել է Տիեզերական գերագույն խորհրդի կողմից 2022 թվականին, որի շրջանակներում անցյալ շաբաթ, «Սալման» արձակման կայանից, տիեզերք արձակվեց  իրանական աչտադրության նոր սերնդի կենսաբանական տիեզերական պարկուճը: 

Կենսաբանական տիեզերական պարկուճի հաջող արձակման ծրագրի շրջանակներում փորձարկում իրականացվեց կենդանի էակների՝ տիեզերք տեղափոխվելու համար անհրաժեշտ պայամաններ ստեղծելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա պայմաններ ստեղծել՝ տիեզերգնաց ուղարկելու համար: