Միջազգային մետալուրգիական ցուցահանդես` Սպահանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i249270-Միջազգային_մետալուրգիական_ցուցահանդես_Սպահանում
«Սպահանի միջազգային ցուցահանդեսի ընկերություն» ցուցահանդեսի գործերի փոխտնօրենն ընդգծել է տնտեսական ձեռնարկությունների կողմից անորոշության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը։
(last modified 2026-08-21T16:59:14+00:00 )
Օգոստոս 21, 2026 19:48 Asia/Tehran
  • Միջազգային մետալուրգիական ցուցահանդես` Սպահանում

«Սպահանի միջազգային ցուցահանդեսի ընկերություն» ցուցահանդեսի գործերի փոխտնօրենն ընդգծել է տնտեսական ձեռնարկությունների կողմից անորոշության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը։

«Սպահանի միջազգային ցուցահանդեսի ընկերություն» ցուցահանդեսի գործերի փոխտնօրեն` Մուհամմադ Գիվին, օգոստոսի 19-ին, հինգշաբթի  օրն, Առևտրի պալատում կայացած Սպահանի 18-րդ միջազգային պողպատի և մետալուրգիական ցուցահանդեսի մամուլի ասուլիսում նշել է. «Երբ բիզնեսի վիճակը բարենպաստ է, ցուցահանդեսը նույնպես ավելի բարենպաստ ցուցանիշներ կունենա, քանի որ վաճառքի զարգացման, շուկայի զարգացման և արտահանման ոլորտում բիզնեսների արտադրանքը բնականաբար արտացոլվում է ցուցահանդեսում, և ցուցահանդեսը կարող է նպաստել այդ բիզնեսի գործունեության զարգացմանը»։

Նախատեսվում է ստեղծել արտահանման շուկա Հայաստանում

Անդրադառնալով Սպահանի ցուցահանդեսի արտահանման շուկաների զարգացման ծրագրերին՝ նա նշեց. «Հաշվի առնելով, որ Սպահանի ցուցահանդեսի առաքելությունն է հիմք դնել առևտրային գործունեության զարգացման համար, մենք նախատեսում ենք ստեղծել առևտրային տարածք նոյեմբերին կայանալիք Հայ Շինարարների ցուցահանդեսի հետ մեկտեղ»։

Նա շարունակեց ասելով, որ  «Մեր նպատակն է այս ցուցահանդեսի հետ մեկտեղ ապահովել առևտրային և գործարար տարածք շինարարական արդյունաբերության ակտիվիստների համար, որպեսզի իրանցի արտադրողները կարողանան ուղղակիորեն և առանց միջնորդների շփվել այս ցուցահանդեսին ներկա գտնվող հայ շինարարների հետ»։

Գիվին ընդգծեց. «Այս ուղիղ կապի ստեղծման նպատակն է հիմք ստեղծել դրույքաչափերի և պատրաստի գների նվազեցման համար և հնարավորություն տալ իրանցի արտադրողներին ավելի արդյունավետ ներկայություն ունենալ այս շուկայում՝ օգտագործելով հայկական շուկայում առկա հզորությունները»։

Հայաստան։ Իրանի կարևոր շուկան պողպատի և շինարարական արտադրանքի համար

Անդրադառնալով հայկական շուկայի կարողություններին, նա ասաց. «Իրանական պողպատի շուկան շատ արժեքավոր է եղել Հայաստանի համար: Իմ ունեցած վիճակագրության համաձայն՝ 2025 թվականին Իրանից Հայաստան է արտահանվել մոտ 31 միլիոն դոլարի տարբեր պողպատե արտադրանք: «Քաբիր Սթիլ»-ը նույնպես իրանական պողպատե արտադրանքի Հայաստան արտահանողներից մեկն է և ներկա է Երևանում տարբեր նախագծերում: Հետևաբար, այս շուկայում գործելու համար կա անհրաժեշտ կարողություն և տարածք:

«Սպահանի միջազգային ցուցահանդեսյի ընկերության» ցուցահանդեսի գործերի փոխտնօրենը հավելեց. «Մեր առաքելությունն է ներքին շուկայում անկման պայմաններում իրանցի արտադրողների համար գտնել այլընտրանքային ուղիներ և արտահանման շուկաներ և այդ կարողությունները տրամադրել տնտեսական գործիչներին»:

Գիվին շարունակեց. «Դրանից ելնելով՝ խոստանում եմ, որ նոյեմբերին օրակարգում կլինի տարբեր շինարարական արտադրանքի, մասնավորապես պողպատի և ցեմենտի համար այս առևտրային տարածքը պահելու հարցը. քանի որ պողպատը և ցեմենտը Իրանի կողմից Հայաստան արտահանվող կարևոր ապրանքների շարքում են:

Բացատրելով Սպահանի միջազգային ցուցահանդեսի ընկերության կողմից հայկական շուկայի նկատմամբ հետաքրքրության պատճառները՝ ցուցահանդեսաի գործերի փոխղեկավարը նշել է. «Հայաստանին ուշադրություն դարձնելու կարևոր պատճառներից մեկը   Իրանին մոտ լինելն է և երկու երկրների միջև ցամաքային ու օդային կապերը։ Բացի այդ, Հայաստանը կարող է դիտարկվել որպես եվրասիական երկրների շուկա մուտք գործելու դարպաս»։

Գիվին նշել է. «Հետևաբար, մեզ համար միայն Հայաստանի ներքին շուկան կարևոր չէ. իրանցի արտադրողների համար ավելի արժեքավոր են այն հզորությունները, որոնք կարող են ստեղծվել Հայաստանի միջոցով՝ ասիական և եվրասիական երկրների շուկաներում ներկա լինելու համար»։

Նա ասել է. «Համատեղ ձեռնարկություններ ստեղծելով և իրանական ընկերությունների և հայկական շինարարական ընկերությունների միջև համագործակցություն հաստատելով՝ հնարավոր է ապահովել իրանցի արտադրողների ավելի լայն ներկայություն տարածաշրջանային շուկաներում, և սա կարող է լինել առևտրային հարաբերությունների զարգացման կարևոր նպատակներից մեկը»։