Իրանի մինչև 23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն
Հոկտեմբեր 15, 2026 15:32 Asia/Tehran
-
Իրանի մինչև 23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն
Pars Today - Իրանի մինչև 23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը նվաճեց Միացյալ Նահանգներում աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ 5 մեդալով և 119 միավորով։
Հղում անելով Tasnim լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդել է, որ Իրանի հավաքականի կազմում ոսկե մեդալ նվաճեցին Էրֆան Ջարքանին 63 կգ քաշային կարգում, Աբոլֆազլ Մահմադին՝ 82 կգ քաշային կարգում և Յասին Յազդին՝ 87 կգ քաշային կարգում։
Իրանից նաև բրոնզե մեդալ նվաճեցին Մոհամմադ Քամալին 67 կգ քաշային կարգում և Մոհամմադ Հադի Սեյդին՝ 97 կգ քաշային կարգում։
Ղազախստանի և Ռուսաստանի հավաքականները զբաղեցրին համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։